Artsakhpress

Հասարակական

Դուշման Վարդանի երազանքը կատարվեց. Ստեփանակերտ-Շուշի մայրուղու ողջ երկայնքով տնկվել են եղրևանիներ (լուսանկարներ)

Ստեփանակերտ-Շուշի մայրուղու ողջ երկայնքով այսօր Մայր Հայաստանից ժամանած մի խումբ անհատների և «Հայկի սերունդ» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ տնկվել են եղրևանիներ. այն նվիրած է Արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանի (Վարդան Ստեփանյան) վաղեմի երազանքի իրականացմանը:

Դուշման Վարդանի երազանքը կատարվեց. Ստեփանակերտ-Շուշի մայրուղու ողջ երկայնքով տնկվել են եղրևանիներ (լուսանկարներ)

Դուշման  Վարդանի  երազանքը   կատարվեց. Ստեփանակերտ-Շուշի    մայրուղու   ողջ  երկայնքով   տնկվել   են   եղրևանիներ (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանը   մասնակցել են    ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը, պետական  այրեր, Դուշման  Վարդանի  մայրը՝ Զարիկ Ստեփանյանը, քույրը՝  Արմինեն, հարազտներ,  ընկերներ, կամավորներ:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  Զարիկ  Ստեփանյանն  ասել է, որ  1988 թվականին   Վարդանն  ուսումը   թողել   է    կիսատ   և մեկնել  Արցախ: Նա  երազել  է, որ  ինքն առաջինն  է  մտնելու ազատագրված Շուշի և Լաչինով  տուն  է  վերադառնալու: 
«Որպես  ռազմագետ՝   որդիս  1988 թվականին    եկել  է  Արցախ և կազմավորել ջոկատներ:  Նա  մասնակցել է Արցախի   բոլոր  տարածքների   ազատագրմանը: Աշոտ  Բեկորի  հետ  ազատագրված   Շուշի  մտնող առաջիններից  մեկը  Վարդանն  էր: Կատարվել  է    որդուս  առաջին  երազանքը:  Նա  ասում  էր, ով  տիրում  է  Շուշիին, նա  տիրում է ողջ  Արցախին: Շուշիից  վերադառնալով   տուն՝  նա    փաթաթվել  է  ինձ  ու  ասել.  «Մա՛մ,  100  տարի  պիտի  ապրես,  քեզ  հուղարկավորելու   եմ   Շուշիում»,- ու  շարունակել,- «Ստեփանակերտ-Շուշիի  մայրուղու  ողջ   երկայնքով  եղրևանու   ծառեր  եմ  տնկելու»: Նա  պաշտում  էր   Շուշին: Ցավոք սրտի,  որդուս     երազանքը  կիսատ  մնաց, բայց  մենք   փորձեցինք   այն  իրականություն  դարձնել»,-մասնավորապես  ավելացրել   է   Զարիկ  մայրիկը:
Խոսելով  եղրևանիների   տնկման   նախաձեռնության  մասին՝  նա   ասել է, որ  սկսած  2016  թվականից,  սոցցանցերում  իրենք  հայտարարություն   են  տարածել, որի  նպատակն է՝  իրականացնել    Դուշման  Վարդանի  երազանքը: Շատ մարդիկ  են միացել նախաձեռնությանը, սակայն   ինչ-ինչ  պատճառներով  այն  անընդհատ   հետաձգվել  է:
 
«Այսօր  իմ  տղաներն  ու   աղջիկները  կատարում  են  իմ   որդու    երազանքը: Ես   համարում  եմ, որ  Արցախը  որդիս  է: Մենք  աշխարհին  պիտի  ապացուցենք, որ  յուրաքանչյուր  հայ  Արցախն  իրենն  է  համարում: Թո՛ղ   հայոց  արգանդը   լինի  բեղուն՝  նոր  Վարդաններ  ծնվեն,  և  թո՛ղ   հավերժ  այս  եղրևանիներն  իրենց  բույրը  տարածեն  ամենուր»,-ընդգծել   է  Զարիկ  մայրիկը:
Վարդանի  քույրը՝  Արմինե Ստեփանյանը,  վերհիշելով  եղբոր  խոսքերը,  ասել է. «Եթե   արցախցին  չպաշտպանի  իր  հողը, աշխարհն  էլ  կանգնի  չի  կարող  պաշտպանել»:
«Մենք  Արցախ  չենք  գալիս  ուղղակի  այն  տեսնելու, այլ    գալիս  ենք՝   հանդիպելու  Վարդանին:   Այսօրը  մեզ  համար  շատ  կարևոր  է, որովհետև   այսօր  մենք  իրականացրել  ենք  եղբորս՝  Վարդանի  երազանքը:  Ես  շնորհակալ  եմ  բոլոր  այն  մարդկանց, ովքեր  կյանքի  կոչեցին  այս  նախաձեռնությունը»,-նշել  է  քույրը:
ՀՀ  Ազգային  ժողովի  «Իմ  քայլը»  խմբակցության   պատգամավոր  Սոֆիա  Հովսեփյանն  էլ  մեզ   հետ զրույցում ասել է, որ, տեղեկանալով  նման   նախաձեռնության  մասին, ինքը  միանգամից պատրաստակամությունն  է  հայտնել  մասնակցել   Դուշման  Վարդանի    երազանքի  իրականացմանը:
Ս.  Հովսեփյանի  կարծիքով՝ նախաձեռնությանը     միացել  են  այն  մարդիկ,  ովքեր  գնահատում  և  կարևորում   են  ազգային  արժեքները, հերոս   հայորդիների   հայրենանվեր  արարքներն  ու  սխրանքները:  

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search