Artsakhpress

Մշակույթ

Ցանկանում եմ «Մանկական ձայնը» հեռուստանախագծում անպայման հաղթել. Միշա

Արցախցի Միքայել Գրիգորյանը (Միշա) երգարվեստում իր առաջին քայլերը սկսել է «Արցախի ձայներ» երաժշտական համույթում ՝ չորս տարեկանից:

Ցանկանում եմ «Մանկական ձայնը» հեռուստանախագծում անպայման հաղթել. Միշա

Ցանկանում  եմ   «Մանկական ձայնը» հեռուստանախագծում   անպայման  հաղթել. Միշա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին «Արցախպրես»-ի  թղթակցի    հետ  զրույցում  ասել է  Միշան  և   նշել, որ  սկզբնական   շրջանում  ինքն   այնքան  էլ   վստահ  չէր  երգում, սակայն  հետևելով «Արցախի ձայներ»-ի   աշխատանքներին,  նա   աստիճանաբար  սկսել  է   կապվել  երգարվեստին:   Փոքրիկ  երգիչը  մինչ  այսօր  էլ  համույթի  անդամ  է:
Ըստ  Միշայի,  երաժշտությունն  իր  համար  արդեն    դարձել   է  կենսակերպ:  Նրա  ծնողները    երաժիշտներ  են,  և  նրանց  ազդեցությունն  էլ  կա  Միշայի  վրա:
Երգիչն    այն   կարծիքին  է, որ  եթե  ինքը  չընտրեր   երգարվեստը, ապա հետագայում որպես  մասնագիտություն    կընտրեր   մաթեմատիկան: Չնայած  իր  փոքր  տարիքին   փոքրիկ   ղարաբաղցին  հասցրել  է   ունենալ  մի    շարք   ձեռքբերումներ:
Մ.  Գրիգորյանն  ասել է, որ  2016  թվականին «Մանկական նոր ալիք» նախագծում ինքը  ներկայացրել է Հայաստանը  և   զբաղեցրել պատվավոր  երկրորդ տեղը: 2017թ–ին  էլ   մասնակցել  է «Մանկական Եվրատեսիլ»-ին  և  զբաղեցրել 6–րդ հորիզոնականը: Այժմ մասնակցում է Ռուսաստանի «Առաջին ալիք»-ով հեռարձակվող «Մանկական ձայնը» հեռուստանախագծին, որտեղ Փոքրիկ  Ղարաբաղցին  անցել  է եզրափակիչ  փուլ: Նա ընդգրկվել  է Վալերի Միլաձեի թիմում, ում  հետ,  ըստ  մեր  զրուցակցի,    աշխատելը  բավականին  հեշտ  է:
«Ես  նպատակ  ունեի  հասնել  եզրափակիչ փուլ,  և  հասա: Երբ  ժյուրին   մեծաթիվ պատանի  երաժիշտներից  ընտրում  է  քեզ, հպարտության  մեծ  զգացում  ես  ապրում: Ես  հպարտ  էի  ոչ  միայն   ինձ  համար, այլև  իմ  հայրենիքի,  իմ  ժողովրդի: Աշխատելու  եմ  եզրափակիչ   փուլին  անպայման    ամրապնդել  հաղթանակս: Ես   գիտեմ, որ  վայելում  եմ  ողջ  հայության  աջակցությունը, որն  էլ    ինձ    մեծ  ուժ  և  ոգևորություն  է  տալիս»,-մասնավորապես  ասել  է  Մ. Գրիգորյանը:
Զրույցի   վերջում  Մ.  Գրիգորյանը  վստահեցրել է, որ ինքը ցանկանում  է   «Մանկական ձայնը» հեռուստանախագծում   անպայման  հաղթել, և  այդ  հաղթանակը    նվիրել   համայն  հայությանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Search