Artsakhpress

Ռազմական

Չեխական DANA հաուբիցների մատակարարումն Ադրբեջան իրականացվել է երրորդ երկրների միջոցով. Չեխիայի պաշտպանության նախարար

Չեխական արտադրության DANA հաուբիցների մատակարարումն Ադրբեջանի Հանրապետություն իրականացվել է երրորդ երկրների միջոցով:

Չեխական DANA հաուբիցների մատակարարումն Ադրբեջան իրականացվել է երրորդ երկրների միջոցով. Չեխիայի պաշտպանության նախարար

Չեխական DANA հաուբիցների մատակարարումն Ադրբեջան իրականացվել է երրորդ երկրների միջոցով. Չեխիայի պաշտպանության նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ9 ապրիլիԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունում բրիֆինգի ժամանակ հայտնեց Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը:
Նրա խոսքով`դա չի իրականացրել Չեխիայի Հանրապետությունը:  «Հարցը քննարկվում է ոչ միայն Հայաստանի, այլև Չեխիայի լրատվական դաշտում: Առաջին հերթին պետք է ասեմ, որ Չեխիայի Հանրապետությունը կատարում է ինչպես միջազգային, այնպես էլ Չեխիայի օրենսդրության պահանջները և հստակորեն վերահսկում արտահանումների լիցենզավորման գործընթացը: Մենք կատարում ենք միջազգային էմբարգոյի բոլոր պահանջները և ոչ մի լիցենզավորում չենք տալիս Ադրբեջան ուղղված մատակարարումների համար»,-նշեց նա:
Լյուբոմիր Մետնարն ընդգծեց, որ 2016-2017 թվականների ընթացքում մի շարք դեպքերում դիմումներ են եղել լիցենզավորում ստանալու և Չեխիայից արտահանելու ինչպես նշված հաուբիցները, այլև մեկնարկային կայաններ, բայց պաշտպանության և ներքին գործերի նախարարության առաջարկությամբ այդ դիմումները մերժվել են: «Չեխիայի Հանրապետությունը հստակ կատարում է միջազգային օրենքի պահանջները, մասնավորապես ԵԱՀԿ-ի կողմից սահմանված միջազգային զինտեխնիկայի մասին սահմանափակումները: Մենք աջակցում ենք խաղաղ կարգավորման ջանքերին»,-հավելեց նա:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search