Artsakhpress

Ռազմական

Հայաստանը գրոհային ստորաբաժանումներն ավելացնելու փուլում է. պաշտպանության փոխնախարար

Հայաստանը գրոհային ստորաբաժանումներն ավելացնելու փուլում է. սպառազինության, ռազմական տեխնիկայի առումով ՀՀ պաշտպանության նախարարության տեսլականը ուղղված է դրան:

Հայաստանը գրոհային ստորաբաժանումներն ավելացնելու փուլում է. պաշտպանության փոխնախարար

Հայաստանը գրոհային ստորաբաժանումներն ավելացնելու փուլում է. պաշտպանության փոխնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ9 ապրիլիԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին ՀՀ ԱԺ-ում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, որ Հայաստանն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները:
«Պաշտպանության  նախարարը ոչ միայն հայտարարել է, որ պետք է ավելացնենք, այլ նաև կարող եմ ասել, որ մենք այդ փուլում ենք, այդ թվում՝ սպառազինության, ռազմական տեխնիկայի առումով մեր տեսլականը դրան է  միտված»,-ասաց Բալայանը:
Փոխնախարարը նշեց, որ այդ հայտարարությունը որպես ագրեսիա ընկալելը միամտություն է: Նա նկատեց, որ գուցե հակառակորդը չի խորանում այն իմաստի մեջ, ինչը նախարարն իր խոսքում ասել է և կտրտված կերպով է մեկնաբանում:
Բալայանը շեշտեց նաև, որ ողջ հասարակությունը պետք է կարողանա ընկալել, որ խաղաղությունը ոչ ոք նվեր չի տվել Հայաստանին: «Այն հարաբերական անդորրը, որ կա, պարտադրված է հակառակորդին: Եվ եթե հակառակորդը նորից փորձի սանձազերծել, մենք նորից պարտադրելու ենք խաղաղություն»,-ասաց փոխնախարարն ու նշեց, որ խաղաղություն պարտադրելու ձևերը տարբեր են՝  ռազմական, դիվանագիտական, անձնական շփումների միջոցով և այլն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 29-ին Նյու Յորքում հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Տոնոյանն ընդգծել է, որ Հայաստանն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները: Նա նշել է, որ խրամատային, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք, և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Search