Artsakhpress

Քաղաքական

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Մարաղայում ջարդերի 27-րդ տարելիցի կապակցությամբ

1992 թ. ապրիլի 10-ին երկարատև հրետակոծումից հետո ադրբեջանական զինված կազմավորումները ներխուժեցին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավան։

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Մարաղայում ջարդերի 27-րդ տարելիցի կապակցությամբ

 Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Մարաղայում ջարդերի 27-րդ տարելիցի կապակցությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլիԱՐՑԱԽՊՐԵՍ: Տեղի ինքնապաշտպանական ջոկատին հաջողվել էր տարհանել ավանի բնակիչների մեծ մասին, սակայն 118 հոգի՝ հիմնականում հաշմանդամներ, տարեցներ, կանայք և երեխաներ, մնացել էին բնակավայրում։ Նրանցից ավելի քան 50 հոգի դաժանաբար սպանվեցին, այդ թվում՝ 30 կին, իսկ մյուսները՝ 29 կին և 9 երեխա, պատանդ վերցվեցին, որոնցից 19 հոգու ճակատագիրն առայսօր անհայտ է։  

Արցախի զինված ուժերի կողմից Մարաղան ազատագրվեց, սակայն երկու շաբաթ անց ադրբեջանական զորքերը կրկին ներխուժեցին բնակավայր և իրենց հարազատներին հուղարկավորելու համար վերադարձած բնակիչների նկատմամբ իրականացրին նոր ոճրագործություն։

Մարաղայի քաղաքացիական բնակչության զանգվածային կոտորածը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում տեղի ունեցած ամենաողբերգական իրադարձություններից մեկն էր։ Ավանի վրա ադրբեջանական զորքերի հարձակումը պայմանավորված չէր ռազմական անհրաժեշտությամբ, այլ նպատակ էր հետապնդում ոչնչացնել նրա քաղաքացիական բնակչությանը։ Խաղաղ բնակիչների դեմ իրագործված ռազմական հանցագործությունների մասին վկայել են նաև «Christian Solidarity Worldwide» կազմակերպության ներկայացուցիչները, որոնք Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ ավան էին այցելել կոտորածներից անմիջապես հետո:  

Մարաղայում տեղի ունեցած ողբերգությունը հայերի նկատմամբ ահաբեկման, բռնության և հայրենի հողում ապրելու հնարավորությունից զրկելու՝  Ադրբեջանի քաղաքականության դրսևորումներից մեկն էր։ Այդ քաղաքականությունը ադրբեջանական իշխանությունների կողմից որդեգրվել և հետևողականորեն իրականացվել էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում։ Ադրբեջանը փորձեց նույն մեթոդներն ու մոտեցումները կիրառել 2016 թ. Արցախի դեմ սանձազերծված ապրիլյան ագրեսիայի ժամանակ, որը, սակայն, կանխվեց միայն Արցախի պաշտպանության բանակի վճռական գործողությունների շնորհիվ՝ ապահովելով երկրի անկախությունն ու նրա քաղաքացիների անվտանգությունը։

Ինչպես Մարաղայում, այնպես էլ 24 տարի անց՝ ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործություններն ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները վկայում են, որ մարդկայնության դեմ հանցագործությունների նկատմամբ անտարբերությունն ու անպատժելիությունը  հանգեցնում են դրանց կրկնությանը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search