«Արարիչ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի յոթերորդ փուլի շրջանակներում այսօր Մեսրոպ Մաշտոց համալսարանի 28 ուսանող եռօրյա այցով մեկնել է Մայր Հայաստան:
«Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել պատմամշակութային կոթողներին. տնօրեն
Ն. Ավետիսյանի կարծիքով՝ ծրագիրը նպաստելու է նաև երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը և երիտասարդների համախմբմանը: