Artsakhpress

Սփյուռք

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր սահմանելու մասին Մակրոնի կողմից հրամանագրի ստորագրմանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կոշտ է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ազգային հիշատակի օր ճանաչելու մասին հրամանագրին:

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր սահմանելու մասին Մակրոնի կողմից հրամանագրի ստորագրմանը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր սահմանելու մասին Մակրոնի կողմից հրամանագրի ստորագրմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍErmenihaber.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում Չավուշօղլուն գրառում է կատարել Twitter-ում:
Մևլութ Չավուշօղլուն պնդել է, որ այդ հրամանագիրը խախտում է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշումները:    
Արտգործնախարարը ասել է. «Մակրոնը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայերին տված խոստումներն իրականացնելով` կրկին պոպուլիզմի է դիմում: Նախ և առաջ թող իր մութ պատմությանը հայացք նետի: Ռուանդայի ցեղասպանությունից ցայսօր կես դար է անցել»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին ստորագրել էր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը։
Հրամանագրում ասվում է, որ 1915-ի հայերի ցեղասպանության հիշատակման օր սահմանել ապրիլի 24-ը։
Ըստ հրամանագրի` ամեն տարի այդ օրը Փարիզում կանցկացվի  միջոցառում։ Նմանատիպ միջոցառումներ կարող են կազմակերպել նաև այլ քաղաքներում, յուրաքանչյուր դեպարտամենտում՝ համայնքային ղեկավարության նախաձեռնությամբ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Search