«Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթի նախաձեռնությամբ և ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ համույթը, կարևորելով ազգային մշակույթի պահպանումն ու տարածումը, Արցախի 15 դպրոցներում հանդես է գալիս համերգային ծրագրով:
«Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթն Արցախի դպրոցներում հանդես է գալիս համերգային ծրագրով
Մեր այն հարցին, թե ինչպես են ընտրվել հանրապետության 15 դպրոցները, մեր զրուցակիցը պատասխանել է, որ դրանք այն կրթօջախներն են, որտեղ ուսուցանվում է «Ազգային երգ ու պար» առարկան: Ընտրված դպրոցների 5-րդ և 6-րդ դասարաններում առարկան ուսուցանվում է դեռևս 2017 թվականից: