Artsakhpress

Հասարակական

Ճամբարակ համայնքի Կալավան գյուղում հարգեցին Ապրիլյան հերոսամարտերի զոհերի հիշատակը

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Կալավան գյուղում Ճամբարակի hամայնքապետարանի եւ ԵԿՄ Ճամբարակի մասնաճյուղի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Ապրիլյան հերոսամարտերում զոհված հայորդիների հիշատակին:

Ճամբարակ համայնքի Կալավան գյուղում հարգեցին Ապրիլյան հերոսամարտերի զոհերի հիշատակը

Ճամբարակ համայնքի Կալավան գյուղում հարգեցին Ապրիլյան հերոսամարտերի զոհերի հիշատակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են Ճամբարակի համայնքապետարանից, հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2016 թ. քառօրյա պատերազմում զոհված զինծառայողներ Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի, Ռոբերտ Աբաջյանի, Անդրանիկ Զոհրաբյանի հիշատակին կառուցված խաչքարի մոտ, որը Կալավանում տեղադրվել է 2017 թվականի ապրիլին: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Անդրանիկ Զոհրաբյանի ու Քյարամ Սլոյանի ընտանիքների անդամները, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, քառօրյա պատերազմի կամավորական ջոկատների զորամիավորման ղեկավար, գեներալ- լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, ՀՀ ՊՆ Ճամբարակի զորամասի հրամանատարական կազմը, համայնքի կրթական եւ մշակութային հիմնարկների ներկայացուցիչներ, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ, համայնքի բնակիչներ, հյուրեր:
Միջոցառումը, որը հիմնականում Կալավան եւ Դպրաբակ գյուղերի դպրոցների աշակերտների ազգային եւ հայրենասիրական մտորումների արդյունքն էր, ուղեկցվում էր հայրենասիրական բանաստեղծությունների արտասանությամբ ու երգերով, որոնցում փառաբանվում էր հայ մարտիկների հզոր ոգին, հայ մայրերի հերոսությունը: Ճամբարակ համայնքում զինվորական համազգեստին վերջերս հրաժեշտ տված 14 զորացրված զինծառայող եւ կամավորներ Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցելու եւ հայրենիքի սահմաններն անձնվիրաբար պաշտպանելու համար Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի կողմից արժանացան շնորհակալագրերի:
«Ապրիլյան պատերազմը միանգամից ոտքի հանեց մեր տարածքի կամավորներին, ողջ բնակչությանը: Մարտական գործողությունների մեջ մտան մեր համայնքի բոլոր այն ժամկետային զինծառայողները, ովքեր գտնվում էին մարտական դիրքերում: Մենք ազգովի խոնարհվում ենք մեր հերոս տղաների սխրանքի առաջ, մեծարում բոլոր նրանց, ովքեր զենքի ուժով կասեցրին թշնամուն ու անառիկ պահեցին մեր երկրի սահմանները: Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի, Ռոբերտ Աբաջյանի, Անդրանիկ Զոհրաբյանի պատվին Կալավանում տեղադրված հուշարձանն ամեն տարվա ապրիլին խնկարկումի է կանչում մեզ ու Ճամբարակի կամավորներին, ովքեր Ապրիլյան պատերազմի օրերին մարտական հերթապահություն իրականացրին թիվ 116 մարտական դիրքում, որտեղ քաջի մահով զոհվել էին մեր հերոսները: Ոչ ոք չի մոռացվի, ոչինչ չի մոռացվի»,-ներկայացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը:
Ներկաները ծաղկեդրմամբ ու խոնարհումով հարգեցին Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search