Artsakhpress

Հասարակական

«MV» նոր տաքսի ծառայությունը հասանելի է Ստեփանակերտում

«MV» ընկերության բջջային հավելվածն արդեն հասանելի է Ստեփանակերտի բնակիչներին:

«MV» նոր տաքսի ծառայությունը հասանելի է Ստեփանակերտում

«MV»  նոր  տաքսի   ծառայությունը  հասանելի  է Ստեփանակերտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի  թղթակցի հետ  զրույցում    «MV»  ընկերության  շուկայի  զարգացման  պատասխանատու  Վրույր  Նազարյանն   ասել    է, որ  մայրաքաղաքի   բնակիչներն  այսուհետ  հնարավորություն կունենան օգտվել ժամանակակից օնլայն մեքենա  պատվիրելու «MV»   ծառայությունից:
Ըստ  Վ.  Նազարյանի՝   աշախատանքում    ներգրավված  են  շուրջ  30  բրենդավորված (արտաքին  գովազդի  ինքնակպչունով)   4  տեղանոց   մեքենա    և   ավելի  քան  50-ն  էլ՝  ոչ   բրենդավորված:
Խոսելով  սակագների  մասին՝  մեր  զրուցակիցն  ասել է, որ  ծառայությունից   օգտվելու  համար  քաղաքացին կվճարի  մինիմալ  200 դրամ՝  ներառյալ  1կմ, իսկ այնուհետ յուրաքանչյուր   1 կմ-ի   դիմաց  գումարն   ավելանում  է   100 դրամով: 
«MV» հավելվածով   տաքսի  պատվիրելու   դեպքում    մեքենան    պատվիրատուին  կմոտենա   շատ  արագ:
«Վերահսկողությունն իրականացնում  ենք  մի  քանի  ձևով:  Մենք  Արցախում ունենք  գործընկերներ, ովքեր պաշտոնապես  համագործակցում  են «MV»   ծառայության  հետ: Մեքենաները  «MV» ծառայության  մեջ  ներգրավելուց առաջ հաշվի  է առնվում վարորդի արտաքին տեսքը, բնավորությունը, պատասխանատվությունը, ինչպես  նաև  մեքենայի  սարքինության  աստիճանը: Մենք  վերահսկողություն  ենք  իրականացնում  նաև   պատվիրատուների   գնահատականների  միջոցով:  Բացի  դրանից, վարորդն  ամեն  օր  «ֆոտովերահսկում»  է  անցնում՝  այսինքն, յուրաքանչյուր  վարորդ  մինչև    ծրագրին միանալը պետք  է    մեքենան   4   կողմից  ու   ներսից   լուսանկարի, ինչպես  նաև   արտաքին   տեսքը  ստուգելու  համար կատարի ինքնանկար: Եթե   աշխատանքի  ընթացքում   լինեն խնդիրներ, ապա  մենք   պատրաստակամ  ենք   լսելու  հաճախորդների   դիտարկումները  և   դրանց   տալու   ճիշտ  լուծումներ, որպեսզի   ծառայությունը  մաքսիմալ   որակյալ    աշխատանք   ապոհովի, երթևեկությունն  իրականացնի արագ, անվտանգ, ապահով և հաճախորդների  կողմից  էլ ձեռք բերենք փոխվստահություն:Ի  դեպ, ցանկացած վարորդ, ով վատ է սպասարկում, դուրս է գալիս մեր համակարգից»,- մասնավորապես  ասել է  Վ.  Նազարյանը:
Ծառայության   պատասխանատուն   տեղեկացրել  է  նաև, որ   առաջիկայում   նախատեսում  են տաքսիները  հասանելի  դարձնել  նաև  շրջաններում:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search