Artsakhpress

Վերլուծական

Որքանո՞վ են նվազել համացանցի սակագները. լրագրողական հետաքննություն

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից Արցախի տարածքում մատուցվող համացանցի ծառայությունների դիմաց վճարվող սակագները հաստատվել էին դեռևս 2006 թվականին ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության կողմից:

Որքանո՞վ են նվազել համացանցի սակագները. լրագրողական հետաքննություն

Որքանո՞վ են նվազել համացանցի սակագները. լրագրողական հետաքննություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյսօր դժվար է պատկերացնել, որ այդ տարիներին Արցախում անսահմանափակ մուտքով ինտերնետ կապի առավելագույն արագությունը կազմում էր 64 կբիթ/վրկ: Ինտերնետ կապի ամսավճարը մինչև 9,6 կբիթ/վրկ արագության համար կազմում էր 4400 դրամ, ռադիոմոդեմ (անլարային) կապով ապահովվող 24,4-33,6 կբիթ/վրկ արագությամբ կապի ամսավճարը՝ 11000 դրամ, իսկ 33,6-64 կբիթ/վրկ արագության դեպքում` 21000 դրամ: Այժմ ռադիոմոդեմ (անլարային) կապով տրամադրվող ինտերնետ կապի ամսավճարը 128 կբիթ/վրկ արագության համար կազմում է 2799 դրամ:
Ինտերնետ կապի ծառայության միացումը, որը կախված մատուցվող կապի տեսակից և ընտրված արագությունից կազմում էր 2200 դրամ, 4400 դրամ և 5000 դրամ, 2010 թվականից իրականացվում է անվճար:
Իսկ ֆիքսված լայնաշերտ ինտերնետ ծառայության մատուցման սակագները առաջին անգամ հաստատվեցին 2009 թ-ի սեպտեմբերի 17-ին:
Տարիների ընթացքում դրանք ենթարկվել են փոփոխության՝ դառնալով համեմատաբար ավելի մատչելի և հասանելի հանրության լայն շրջանակների համար: Այսօր համացանցից օգտվողների թիվը զգալիորեն աճել է նաև Արցախում:
‹‹Արցախպրես›› լրատվական գործակալությունն արդեն ներկայացրել է Արցախում գործող հեռահաղորդակցության կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի և գնային քաղաքականության մասին վերլուծություն:
Այժմ անդրադառնանք գործող համացանցի ծառայությանը, որը կարելի է դասակարգել ըստ մատուցվող տեխնոլոգիաների հետևյալ կերպ՝ DSL մոդեմով իտերնետի միացում, Wi-Fi երթուղիչների միջոցով ինտերնետի միացում և օպտիկամանրաթելային մալուխով ինտերնետի միացում:
DSL մոդեմի միջոցով ապահովվող ֆիքսված լայնաշերտ ինտերնետ ծառայության ամսավճարները ըստ արագությունների ունեն տարբեր արժեքներ: Մինչև 512 կբիթ/վրկ արագությամբ  ինտերնետի ամսավճարը 2009 թ-ին կազմում էր 250000 դրամ: 2010 թ-ին այն դարձել է 175000 դրամ, 2010 թ-ի տարեվերջին՝ 47000 դրամ, 2011 թ-ին՝ 6799 դրամ, 2012 թ-ին՝ 3000 դրամ, 2018 թ-ից՝ 2850 դրամ: Մինչև 1024 կբիթ/վրկ արագությամբ ինտերնետ ծառայության ամսավճարը 2009 թ-ին կազմում էր 500000 դրամ: 2010 թ-ին այն դարձել է 350000 դրամ, 2010 թ-ի տարեվերջին՝ 93000 դրամ, 2011 թ-ին՝ 8799 դրամ, 2012 թ-ին՝ 4200 դրամ, 2018 թ-ին՝ 4000 դրամ: Մինչև 2048 կբիթ/վրկ արագությամբ  ինտերնետ կապը սկսեց մատուցվել 2011 թ.-ից՝ կազմելով 11799 դրամ, 2012 թ-ին դարձել է 5600 դրամ: Այսօր այն կազմում է 5350 դրամ:
Մինչև 3072 կբիթ/վրկ արագությամբ ինտերնետ կապի ծառայությունը ևս գործում է 2011 թ-ից առ այսօր: Այն ժամանակ ծառայության արժեքը 14799 դրամ էր, 2012 թ.-ին դարձել է 7600 դրամ, 2018 թ-ին՝ 7250 դրամ: Մինչև 5120 կբիթ/վրկ արագությամբ ինտերնետի ամսավճարը գործում է 2013 թ-ից: Այն ժամանակ ծառայության արժեքը 10800 դրամ էր, 2018 թ-ից այն դարձել է 10200 դրամ: Մինչև 6144 կբիթ/վրկ արագությամբ ինտերնետ կապի ծառայությունը ևս գործում էր 2011 թ-ից՝ 21799 դրամ սակագնով: 2012 թ-ին այն դարձել է 14600 դրամ: Այսօր կազմում է 13800 դրամ:
Անդրադառնանք օպտիկամանրաթելային մալուխով ապահովվող ինտերնետ կապին, որի մատուցման գործընթացն Արցախում սկսվեց 2012 թ-ին: Այդ ժամանակ  սահմանված մինչև 512 կբիթ/վրկ արագությամբ  ինտերնետի 3400 դրամ ամսավճարը 2013 թ-ին դարձել է 2400 դրամ, որը գործում է մինչ օրս (նվազել է 29.4 %-ով): Մինչև 1024 կբիթ/վրկ արագությամբ ինտերնետի ամսավճարը 4400 դրամ էր: 2013 թ-ից գործում է 2800 դրամ սակագինը (նվազել է 36.4 %-ով): Մինչև 2048 կբիթ/վրկ արագությամբ ինտերնետի ամսավճարը 5800 դրամ էր, 2013 թ.-ից դարձել է 4500 դրամ(նվազել է 22.4 %-ով): Մինչև 3072 կբիթ/վրկ արագությամբ ինտերնետի ամսավճարը սկզբնական շրջանում կազմում էր 7800 դրամ:
2013 թ-ից դարձել է 6500 դրամ (նվազել է 16.7 %-ով): Մինչև 5120 կբիթ/վրկ արագությամբ ինտերնետի ամսավճարը 2013 թ.-ից է գործում՝ կազմելով 8800 դրամ: Այսօր էլ այդ սակագինը պահպանվում է: Մինչև 6144 կբիթ/վրկ արագությամբ ծառայության արժեքը 14800 դրամ էր, 2013 թ-ից՝ 13800 դրամ (նվազել է 6.8 %-ով): Մինչև 10240 կբիթ/վրկ,  մինչև 20480 կբիթ/վրկ և մինչև 30720 կբիթ/վրկ արագությամբ ինտերնետ կապի ամսավճարները կազմում էին համապատասխանաբար 18000 դրամ, 30000 դրամ և 42000 դրամ, որոնք շարունակում են գործել մինչ օրս:
 
Wi-Fi երթուղիչների միջոցով ինտերնետ կապի ապահովման գործընթացն Արցախում սկսվեց ավելի ուշ՝ 2013 թ-ի նոյեմբերից:  Սկզբնական փուլում ապահովելով 5, այնուհետև 6 արագության հնարավորություն: Այսպիսով՝ մինչև 512 կբիթ/վրկ արագությամբ ինտերնետի ամսավճարը 2013 թ-ի դրությամբ կազմում էր 2800 դրամ: 2018 թ.-ի հուլիսի , հաստատված փոփոխության համաձայն, այն կազմեց 2520 դրամ (նվազել է 10 %-ով): Մինչև 1024 կբիթ/վրկ արագությամբ ինտերնետի ամսավճարը կազմում էր 4200 դրամ, որն այսօր 4000 դրամ է (նվազել է 4.8 %-ով): Մինչև 2048 կբիթ/վրկ արագությամբ ծառայությունը մատուցվում է 2014 թ-ից, որի սակագինը կազմում է այսօր 5350 դրամ: Մինչև 3072 կբիթ/վրկ արագությամբ ինտերնետի ամսավճարի համար գործում էր 7600 դրամ սակագինը, որն այսօր կազմում է 7250 դրամ (նվազել է 4.6 %-ով): Մինչև 5120 կբիթ/վրկ արագությամբ ինտերնետի ամսավճարի արժեքը 10800 դրամ է: Այսօր այն կազմում է 10200 դրամ (նվազել է 5.6 %-ով): Մինչև 8192 կբիթ/վրկ արագությամբ ինտերնետի ամսավճարը կազմում էր 16600 դրամ, այնուհետև՝ 15700 դրամ (նվազել է 5.4 %-ով):
 
Ինչ վերաբերում է երրորդ սերնդի՝ 3G շարժական ինտերնետ կապին, ապա նշենք, որ Արցախում այն գործում է 2013 թ-ի հունիսից: Հետվճարային և կանխավճարային կապի բաժանորդների, ինչպես նաև USB մոդեմի միջոցով միացման համար գործում են շարժական համացանցի մի շարք փաթեթներ: Փաթեթների մեջ ընդգրկված ծավալի սպառումից հետո յուրաքանչյուր 1 մեգաբայթի սակագինը հետ 2013 թ-ից սկսած նվազել է՝ 40 դրամից դառնալով 30 դրամ, իսկ այնուհետև՝ 27 դրամ:
 
Նշենք, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից արդեն սկսվել է 16-17 միլիոն ԱՄՆ դոլար գումարի ներդրումային ծրագիրը, որն ուղղված է երրորդ սերնդի ցանցը արդիականացնելուն: Ներդրումները սկսվել են 2018 թ-ի չորրորդ եռամսյակում և ներկայումս էլ շարունակվում են: Ընկերությունը փաթեթների տեսքով հաճախակի է հանդես գալիս առաջարկներով:
Անի Ավանեսյան

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search