Artsakhpress

Քաղաքական

Որպես ժողովրդավար երկիր՝ Հայաստանն այլևս կաշկանդված չէ բարձրաձայնել միջազգային կառույցներում առկա թերությունների մասին

Հայաստանը ապրիլի 11-ին ԵԽԽՎ ամբիոնից ներկայացավ որպես ժողովրդավարության բարձր մակարդակ գրանցած և եվրոպական բարձրագույն արժեքները կրող երկիր: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ-ում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առաջինն էր և թե՛ իր բովանդակությամբ, թե՛ ոճով բավական տարբերվող և հետաքրքիր էր:

Որպես ժողովրդավար երկիր՝ Հայաստանն այլևս կաշկանդված չէ բարձրաձայնել միջազգային կառույցներում առկա թերությունների մասին

Որպես ժողովրդավար երկիր՝ Հայաստանն այլևս կաշկանդված չէ բարձրաձայնել միջազգային կառույցներում առկա թերությունների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍՆախ, բավական կարևոր էր, որ միջազգային այդ բարձր ամբիոնից ևս մեկ անգամ ընդգծվեց, որ Հայաստանն այլևս շրջել է համակարգային կոռուպցիայի, մենաշնորհի, կեղծ և ոչ ժողովրդավար ընտրությունների էջը: Հատկանշական է, որ ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած զեկույցի՝ այս ոլորտում Հայաստանում գրանցվել է որոշակի բարելավում: Իսկ Economist Intelligence Unit-ի (EIU) հրապարակած «Ժողովրդավարության ինդեքս-2018» զեկույցի համաձայն՝ Հայաստանը  համալրել է 2018-ին ժողովրդավարության առաջխաղացման հարցում զգալի դրական տեղաշարժ արձանագրած պետությունների շարքը: Միջազգային դիտորդներն էլ, որոնց թվում եղել են նաև ԵԽԽՎ ներկայացուցիչներ, ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունները որակել են որպես աննախադեպ ժողովրդավար և ազատ: Նման գնահատականներն, անշուշտ, ևս մեկ ցուցիչ են, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարության ամրապնդման ուղիով:
Հայաստանը մեծ կարևորություն է տալիս նաև դատական համակարգի անկախության և դատական համակարգի գործունեության թափանցիկության ապահովմանը: Հատկանշական է, որ օրեր առաջ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հրապարակեց «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2018թ․ վճիռների և որոշումների կատարման դիտարկումները», որի համաձայն՝ Հայաստանն էական առաջընթաց է արձանագրել 2018թ. կայացված ՄԻԵԴ վճիռների արդարացի բավարարման ոլորտում: Ավելին, 2018թ. Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ում եղել է ընդամենը երկու նոր գործ: Միևնույն ժամանակ դատական համակարգի լիարժեք կայացման համար դեռևս անհրաժեշտ է իրականացնել հավելյալ քայլեր: Պատահական չէ, որ ԵԽԽՎ ամբիոնից հնչեց այն թեզը, որ Հայաստանն այս առումով Եվրոպայի խորհրդի աջակցության կարիքն ունի:
Որպես իր ժողովրդավարությամբ աչքի ընկնող ԵԽ անդամ երկրի ղեկավար՝ ՀՀ վարչապետը ԵԽԽՎ ամբիոնից հանդես եկավ նաև կառույցի վերաբերյալ մի շարք դիտարկումներով և առաջարկներով: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ միջազգային տարբեր հարթակներ, այդ թվում՝ ԵԽԽՎ-ն երբեմն դառնում են սադրիչ գործողությունների, վիրավորանք պարունակող ելույթների և սադրիչ բնույթ կրող փաստաթղթերի ընդունման հարթակ, որոնց արդյունքում, օրինակ, կարող են տեղի ունենալ այնպիսի զարգացումներ, ինչպիսին էր 2016թ-ի քառօրյա պատերազմը: Ուստի, ինչպես և ՀՀ վարչապետը շեշտեց, կարևոր է, որպեսզի ցանկացած նուրբ թեմայի, ցանկացած հակամարտության անդրադառնալիս հաշվի առնվեն դրանց էությունն ու բովանդակությունը, քանզի միակողմանի հայացքը հակամարտություններին կարող է նոր էսկալացիաների պատճառ դառնալ:
Բավական կարևոր էր նաև ԵԽ-ին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մյուս միջազգային կառույցներին ուղղված կոչը՝ հավատարիմ մնալ իրենց հռչակած սկզբունքներին և առաջնահերթություններին և քայլեր ձեռնարկել Արցախում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության կայացման համար: Անկախ կարգավիճակից՝ Արցախը ԵԽ տարածքում գտնվող երկիր է, և առնվազն անտրամաբանական է, որ նույն ԵԽԽՎ-ն, որը կարևորում է գորշ գոտիների վերացումը, այդ մոտեցումը չի կիրառում նաև Արցախի և այնտեղ ապրող մարդկանց նկատմամբ:
Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը առավելապես նպատակ էր հետապնդում ներկայացնել Հայաստանում տեղի ունեցած և շարունակվող փոփոխությունները, որոնց հիմքում ընկած են արժեքները, մարդը և քաղաքացին: Իսկ այսուհետ Հայաստանն իր թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը կառուցելու է ժողովրդավարական փոփոխությունների բերած նոր երանգներով, որը հնարավորություն է տալիս Հայաստանին լինել նաև թելադրող:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search