Artsakhpress

Միջազգային

Վրաստանում տեղի հոգևորականը ստիպել է փողոցում ելույթ ունեցող Բորիս Գրեբենշչիկովին դադարեցնել համերգը (տեսանյութ)

Վրաստանում տեղի հոգևորականը ստիպել է լեգենդար ռուս երաժիշտ, «Ակվարիում» ռոք խմբի հիմանդիր Բորիս Գրեբենշչիկովին դադարեցնել փողոցում իր ելույթը։

Վրաստանում տեղի հոգևորականը ստիպել է փողոցում ելույթ ունեցող Բորիս Գրեբենշչիկովին դադարեցնել համերգը (տեսանյութ)

Վրաստանում տեղի հոգևորականը ստիպել է փողոցում ելույթ ունեցող Բորիս Գրեբենշչիկովին դադարեցնել համերգը (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, գրում է հաղորդում է Sputnik գործակալության վրացական տարբերակը:
Դեպքը տեղի է ունեցել Մցխեթ քաղաքի մոտ գտնվող Ջվարի վանքի տարածքում, որտեղ հայտնի երաժիշտը հյուրախաղերի շրջանակում «փողոցային» համերգ է կազմակերպել:
Ականատեսների կողմից արված տեսանյութում երևում է, թե ինչպես է Գրեբենշչիկովը կիթառի նվագակցությամբ երգ կատարում, ապա հայտնվում է վանքի հոգևորականներից մեկը և պահանջում վերջ տալ «եկեղեցու բակում կազմակերպած դիսկոտեկին»:
Երաժիշտն անխոս դադարեցրել է համերգը, սակայն դեպքը հասցրել է սոցկայքերում բուռն քննարկումների թեմա դառնալ: Օգտատերերը հիմնականում բաժանվել են երկու խմբի. նրանց մի մասը դատապարտել է վանքի ծառայողին, մյուս մասն էլ նկատել է, որ համերգներ կազմակերպելուց առաջ պետք է հաշվի առնել տվյալ վայրի մշակույթն ու ավանդույթները:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search