Artsakhpress

Սփյուռք

Թրամփը «վերջապես» համաձայնվել է Շերի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում գրել է, որ ինքը ամերիկացի երգչուհի Շերի հետ «վերջապես համաձայն է» միգրանտների հարցում:

Թրամփը «վերջապես» համաձայնվել է Շերի հետ

Թրամփը «վերջապես» համաձայնվել է Շերի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Թրամփն իր թվիթին կցել է Շերի թվիթը, որում վերջինը վախեցել է խոշոր մեգապոլիսներում ներգաղթյալներին բնակեցնելու նախագահի ծրագրից: Նրա խոսքով՝ իր հայրենի Լոս Անջելեսը առանց այն էլ չի կարողանում լուծել այնտեղ արդեն ապրող մարդկանց օգնելու հարցը:
Նա սքրինշոթն ուղեկցել է գրառմամբ, որ երգչուհու հետ «վերջապես համաձայն է»:
Հիշեցնենք, որ երչուհի Շերն արձագանքել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապօրինի միգրանտներին ամերիկյան մեգապոլիսներում տեղավորելու առաջարկին:
Նշելով, որ իր հայրենի Լոս Անջելեսը առանց այն էլ չի կարողանում լուծել այնտեղ արդեն ապրող մարդկանց օգնելու հարցը՝ Շերը հարց էր տվել. «Ի՞նչ ասենք 50 հազար ամերիկացիների մասին, որոնք ապրում են փողոցներում աղքատության սահմանից անդին, քաղցած: Եթե պետությունը չի կարողանում հոգ տանել իր քաղաքացիներին, վետերաններին, ինչպես կարելի է էլի ինչ-որ մեկին ապաստանել»:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search