Artsakhpress

Սպորտ

Դանիելյանը կես միավոր է զիջում Եվրոպայի առաջնության առաջատարին

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացավ 6-րդ տուրը:

Դանիելյանը կես միավոր է զիջում Եվրոպայի առաջնության առաջատարին

Դանիելյանը կես միավոր է զիջում Եվրոպայի առաջնության առաջատարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան: Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանը հաղթեց:
Այս տուրից հետո Էլինա Դանիելյանը շարունակում է կես միավորով ետ մնալ մրցաշարային աղյուսակի առաջատարից և ունի 4,5 միավոր: Իսկ Լիլիթ Մկրտչյանն ունի 4 միավոր: Առաջատար Ալինա Կաշլինսկայան ունի 5,5 միավոր:
Մրցաշարի ավարտին մնաց 5 տուր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search