Artsakhpress

Ռազմական

Արվելու է ամեն ինչ հայրենիքի անկախությունը, անվտանգությունը և արժանապատվությունը պաշտպանելու համար. ԱՀ Նախագահ

2018 թվականին Պաշտպանության բանակը հուսալիորեն իրականացրել է իր առջեւ դրված առաջադրանքները՝ պահպանելով սահմանների անձեռնմխելիությունը եւ պետության լիարժեք անվտանգությունը:

Արվելու է ամեն ինչ հայրենիքի անկախությունը, անվտանգությունը և արժանապատվությունը պաշտպանելու համար. ԱՀ Նախագահ

Արվելու է ամեն ինչ հայրենիքի անկախությունը, անվտանգությունը և արժանապատվությունը պաշտպանելու համար. ԱՀ Նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Խորհրդարանում կայացած լիագումար նիստի ժամանակ ասել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը:
Նրա խոսքով՝ վերջին ժամանակահատվածում` հատկապես սկսած անցած տարվա սեպտեմբեր ամսից, ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում սահմանների ողջ երկայնքով զինադադարի խախտումների դեպքերը կտրուկ նվազել են:
«Բնական է, որ պետության թերեւս  ամենակարեւոր առաջադրանքներից եղել է, կա եւ կմնա երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովումը, պաշտպանության բանակի մարտունակության բարձր մակարդակի պահպանումը: Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ Ադրբեջանը չի վերանայել հայատյացության վրա հիմնված իր տեսլականն ու մոտեցումները եւ շարունակում է ագրեսիվ, ոչ կառուցողական քաղաքականությունը դիվանագիտական, քաղաքական, տեղեկատվական եւ այլ հարթություններում: Ադրբեջանում 2018 թվականին եւ ընթացիկ տարում իրականացվել են լայնածավալ զորավարժություններ: Նույնիսկ Վիեննայի վերջին հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը եւ կատարում տարբեր հայտարարություններ: Այս ամենը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ հակառակորդի նպատակները ու դրանց հասնելու ձեւերը չեն փոխվում, եւ ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը ուժային տարբերակով շարունակում է գերակայել նրա ռազմաքաղաքական օրակարգում: Եվ դա մենք չենք կարող հաշվի չառնել»,- նշել է Բ. Սահակյանը:
ԱՀ Նախագահի խոսքով՝ անցած տարվա ընթացքում հետեւողական աշխատանքներ են տարվել բանակի մարտական պատրաստականության, զորքերի դաշտային պատրաստվածության մակարդակի բարձրացման, մարտական հնարավորությունների ընդլայնման, բանակի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացման ու համալրման, ղեկավարման համակարգի կատարելագործման, առաջնագծի տեխնիկական հագեցվածության եւ ծառայության պայմանների բարելավման, զինծառայողների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացման եւ մի շարք այլ ուղղություններով: Հատուկ ուշադրության կենտրոնում էին անձնակազմի հետ տարվող աշխատանքները զինված ուժերի շարքերում բարոյահոգեբանական վիճակի բարելավման, ոչ կանոնադրական հարաբերությունների դեմ համառ պայքարի ուղղությամբ:  Ծավալուն աշխատանքներ են կատարվել՝ ուղղված ինժեներական ամրակառույցների ու կապի համակարգի զարգացմանը եւ արդիականացմանը, ինչպես նաեւ  զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը:
«2019 թվականին կշարունակվի բանակաշինության ոլորտում բոլոր նախատեսված ծրագրերի իրականացումը՝ ըստ հաստատված ժամկետների եւ ապահովելով կատարվող աշխատանքների բարձր որակը: Նման մոտեցման հիմքում ընկած է այն ակնհայտ ճշմարտությունը, որ ինչքան ուժեղ լինեն մեր զինված ուժերը, այնքան ավելի ամուր ու կայուն է լինելու իրավիճակը սահմաններում եւ մեր տարածաշրջանում: Մենք կողմնակից ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը, սակայն ցանկացած ագրեսիայի դեպքում, եթե այդպիսին լինի, մեր կողմից արվելու է ամեն ինչ հայրենիքի անկախությունը, անվտանգությունը եւ արժանապատվությունը պաշտպանելու համար: Մեր անվտանգության հետ անմիջականորեն առնչվում է նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Այստեղ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընթանա խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի Հանրապետության՝ որպես բանակցային լիիրավ կողմի մասնակցությամբ»,- ավելացրել է Հանրապետության Նախագահը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած սամբիստներին (լուսանկարներ)

Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը մահացել է

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է. Նարինե Աղաբալյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվել է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Search