Artsakhpress

Տնտեսական

Նախատեսվում է հարկային օրենսգրքի նախագծի մշակում

Երկրի տնտեսական զարգացման ռազմավարության մեջ հատուկ ուշադրություն է դարձվում գործարար միջավայրի բարելավմանը, իրավական բարենպաստ դաշտի ձեւավորմանը եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը:

Նախատեսվում է հարկային օրենսգրքի նախագծի մշակում

Նախատեսվում է հարկային օրենսգրքի նախագծի մշակում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս համատեքստում կարեւորում ենք 2019 թ.-ի հունվարի 1-ից կիրառության մեջ դրված օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը միտված է գործարար միջավայրի, հատկապես` փոքր ու միջին ձեռնարկատիրության հարկման առավել բարենպաստ պայմանների ձեւավորմանը, որոշ ոլորտներում առավել օպտիմալ դրույքաչափերի սահմանմանն ու արդյունավետ հարկային վարչարարության իրականացմանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Խորհրդարանում կայացած լիագումար նիստի ժամանակ ասել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը և ընդգծել, որ նախատեսվում է գործարար շրջանակների ներգրավմամբ ԱՀ Հարկային օրենսգրքի նախագծի մշակում, որի ընդունմամբ կայուն եւ կանխատեսելի միջավայր կապահովվի ինչպես գործարարների, այնպես էլ հարկային համակարգի համար:
Հանրապետության Նախագահի խոսքով՝ նպատակ ունենալով բիզնեսի ֆինանսավորման հարցերում աջակցել փոքր ու միջին ձեռնարկատերերին՝ պետական համապատասխան ծրագրերով շուրջ 548 միլիոն դրամ է ուղղվել արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության եւ այլ ճյուղերում գործող սուբյեկտների՝ բանկերի կողմից տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքների սուբսիդավորման համար:
«Իրականացվել են մի շարք գործնական միջոցառումներ՝ ուղղված իրական հատվածում ակտիվության բարձրացմանը, մասնավորապես` աշխատանքներ են տարվել արտաքին շուկաներում տեղական արտադրանքի առաջմղման ուղղությամբ՝ ապահովելով արցախյան գործարարների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության եւ արտասահմանյան ցուցահանդեսներում: Առաջին անգամ մեր արտադրողները հանդես են եկել ասիական ցուցահանդեսներում, որտեղ ունեցել են հաջողություններ: Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացումը, ինչպես նաեւ գործարար միջավայրի բարելավումը այսուհետ եւս լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում, եւ այս ուղղությամբ աշխատանքները կրելու են համակարգված ու մշտական բնույթ»,- նշել է Բ. Սահակյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search