Artsakhpress

Տնտեսական

Նազարբաեւը կարող Է դառնալ ԵԱՏՄ-ի պատվավոր նախագահը

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կարող Է զբաղեցնել Եվրասիական տնտեսական միության պատվավոր նախագահի պաշտոնը:

Նազարբաեւը կարող Է դառնալ ԵԱՏՄ-ի պատվավոր նախագահը

Նազարբաեւը կարող Է դառնալ ԵԱՏՄ-ի պատվավոր նախագահը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյդ մասին հայտնել Է «Կոմերսանտ» թերթը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, որոշումը կարող Է ընդունվել մայիսի 29-ին Նուր Սուլթանում, որտեղ տեղի կունենա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը միավորման անդամ բոլոր երկրների ղեկավարների մասնակցությամբ: Պետությունների ղեկավարները կնշեն միության ստեղծման հինգերորդ տարեդարձը եւ կքննարկեն այդ ժամանակաշրջանում ձեռք բերված արդյունքները:

«Կոմերսանտ»-ի տեղեկատվության համաձայն՝ միջոցառման ուշադրության կենտրոնում կլինի մասնակից երկրներից մեկի ոչ թե ներկայիս այլ նախկին ղեկավարը՝ Նուրսուլթան Նազարբաեւը, որը հրաժարական Է տվել մարտի 19-ին: Նա այդ օրը, ինչպես սպասում են ԵԱՏՄ-ի կառույցներում թերթի զրուցակիցները, կնշանակվի միության պատվավոր նախագահ»,- ասված Է հաղորդագրության մեջ: 

Այս պահին նման պաշտոն գոյություն չունի, ուստի Նազարբաեւի ապագա լիազորությունների շրջանակը դեռեւս որոշված չԷ:

«Հայտնի Է միայն, որ ի թիվս այլ բաների նա կկարողանա ԵԱՏՄ-ն ներկայացնել արտաքին խաղորդների առջեւ: Պատվավոր նախագահի պաշտոնի կատարումն առավել հանգամանորեն քննարկվելու Է նախ մասնակից երկրների փոխվարչապետների կողմից ապրիլի 29-ին, իսկ այնուհետեւ՝ պետությունների ղեկավարների կողմից ապրիլի 30-ին: Վերջնական որոշումը կհաստատվի մայիսի 29-ի հոբելյանական նիստում»,- հավելում Է թերթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորները (ֆոտո)

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Search