Artsakhpress

Տնտեսական

ԵԱՏՄ-ն գոյության հինգ տարվա ընթացքում ապացուցել Է իր կայացած լինելը. Լավրով

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) իր ստեղծման պահից ամրապնդել Է դիրքերն՝ ապացուցելով, որ եվրասիական ինտեգրացումը լավ հեռանկարներ ունի:

ԵԱՏՄ-ն գոյության հինգ տարվա ընթացքում ապացուցել Է իր կայացած լինելը. Լավրով

ԵԱՏՄ-ն գոյության հինգ տարվա ընթացքում ապացուցել Է իր կայացած լինելը. Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 19-ին այս մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Համագործակցության եւ ներդրումների միջազգային խորհրդի անդամների հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում Է եվրասիական ինտեգրացմանը, ապա այստեղ լավ հեռանկարներ կան,- ասել Է նա:- Այս տարի լրանում Է ԵԱՏՄ-ի ստեղծման հինգ տարին, այդ տարիներին կառույցն ամրապնդել Է իր դիրքերն՝ ապացուցելով իր կայացած լինելը. Միության երկրների միագումար համախառն ներքին արդյունքն աճել Է 2,5 տոկոսով, փոխադարձ առեւտրի ծավալն՝ ավելի քան 9 տոկոսով, իսկ երրորդ երկրների հետ՝ 19 տոկոսով՝ հասնելով գրեթե 120 միլիարդ դոլարի»:
ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավարն ընդգծել Է, որ արդեն ստեղծվել Է ապրանքների, ծառայությունների եւ կապիտալների միասական շուկա: «Բոլոր ձեռնարկումներն իրականացվում են գործարարության հետ սերտ շփմամբ»,- հավելել Է նա:
Լավրովը նշել Է, որ տարվում Է ԵԱՏՄ-ի արտաքին կապերի ընդլայնման աշխատանք: «Օրակարգում Է ինտեգրացիոն դաշտի ձեւավորումը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվանել Է որպես եվրասիական մեծ գործընկերություն»,- պարզաբանել Է նա:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Պետք է աջակցել ՀՀ իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համախմբվելով արտաքին վտանգի դեմ. Արայիկ Հարությունյան

Search