Artsakhpress

Քաղաքական

Իրաքում ՀՀ դեսպանը Բասրայի նահանգի պաշտոնյաների հետ քննարկել է հարաբերությունները զարգացնելու հարցեր

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ապրիլի 17-18-ը այցելել է Բասրա նահանգ, որտեղ հանդիպել է նահանգապետ Ասաադ ալ Էդանիին (Assaad Al-Edani)։  

Իրաքում ՀՀ դեսպանը Բասրայի նահանգի պաշտոնյաների հետ քննարկել է հարաբերությունները զարգացնելու հարցեր

Իրաքում ՀՀ դեսպանը Բասրայի նահանգի պաշտոնյաների հետ քննարկել է հարաբերությունները զարգացնելու հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ դեսպան Փոլադյանն ու նահանգապետ ալ Էդանին զրույցի ընթացքում ընդգծել են հայ և իրաքցի ժողովուրդների` պատմականորեն ձևավորված հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը, կարևորելով Բասրայի նահանգի տնտեսական հզորությունները և համագործակցության առկա ներուժը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը նպաստող քայլեր իրականացնելու շուրջ, նախանշել համագործակցության ուղիները՝ գյուղատնտեսության, գիտակրթական և առողջապահության բնագավառներում։
Դեսպան Փոլադյանը հանդիպել է նաև Բասրայի նահանգային Խորհրդի նախագահ Սաբահ ալ Բազունիի (Sabah al-Bazouni) հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ և բասրացի խորհրդարանականների համագործակցության հնարավորությունները՝ ընդգծելով, որ Իրաքի Բասրայի նահանգը միակն է, որտեղ հայ համայնքն ունի իր պատգամավորը։
Այնուհետև ՀՀ դեսպանը հանդիպել է Բասրայի նահանգի ներդրումների հիմնարկության նախագահ Ալաա Սալմանի (Alaa Salman) և Բասրայի համալսարանի ռեկտոր Սաջիդ Հասանի (Sajid Hasan) հետ, որոնց հետ քննարկվել են առևտրատնտեսական, ներդրումային և գիտակրթական բնագավառներում համագործակցության հեռանկարները։
Դեսպան Փոլադյանը այցելել է նաև Բասրայի Սբ Աստվածածին հայկական եկեղեցի և հանդիպել համայնքի ներկայացուցիների հետ՝ պատասխանելով նրանց մտահոգող հարցերին։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորները (ֆոտո)

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Search