Էլինա Դանիելյանը շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության առաջատարին զիջում է մեկ միավոր:
Մկրտչյանը և Դանիելյանը ոչ-ոքի խաղացին Եվրոպայի առաջնության 8-րդ տուրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Մարիա Գևորգյանը հաղթանակ տոնեց, իսկ Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեցին: