Artsakhpress

Սփյուռք

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպն ապրիլի 24-ին Փարիզում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, որը տեղի կունենա Կոմիտասի հուշարձանի մոտ՝ տեղի ժամանակով 18:00-ին:

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հաղորդում է Nouvelles d`Armenie-ն, ավելացնելով, որ այդ արարողությունն այս տարի ունի պատմական նշանակություն՝ հաշվի առնելով դրա պաշտոնական բնույթը: 
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախաձեռնությամբ ապրիլի 24-ին հիշատակի միջոցառումներ կանցկացվեն այդ երկրի այլ քաղաքներում, այդ թվում՝ Լիոնում և Մարսելում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որը կայացել է փետրվարի 5-ին, ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Մակրոնը նաև նշել էր, որ անձամբ է տեղյակ պահել Էրդողանին իր որոշման մասին: Ընթրիքին Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:
Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորները (ֆոտո)

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Search