Artsakhpress

Մշակույթ

Արցախում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ ապրիլի 23-ին՝ ժամը 20:00-ին, Ստեփանակերտում տեղի է ունենալու ջահերթ, որը մեկնարկելու է Սուրբ Հակոբ եկեղեցու բակից և ուղղվելու է դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

Արցախում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Արցախում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունից՝ մանրամասնելով, որ ջահերթը կազմակերպվում է  ՀՅԴ Արցախի երիտասարդական ու Արամ Մանուկյան ուսանողական միությունների նախաձեռնությամբ:
Իսկ ապրիլի 24-ին՝ ժամը 12։00-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունենալու «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Մեզ հետ զրույցում Շուշիի «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Մարիամ Անդրեասյանն ասել է, որ միջոցառման ընթացքում հնչելու են հակառակորդի դեմ կռված ու պայքարած ֆիդայիների մասին հյուսված երգեր ու պատմություններ։
«Միջոցառմանը հանդես կգա «Տնջրե» ավանդական երգի ու պարի խումբը: 2003 թվականից ի վեր՝ ամեն տարի՝ ապրիլի 24-ին, «Նարեկացի» արվեստի միությունն իր արվեստագետ բարեկամների հետ նշում է հիշատակի և ոգեկոչման համահայկական օրը՝ կոչ անելով աշխարհին հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հայ ազգի վերածնունդը և դրա ճանաչման միջոցով այլևս թույլ չտալու նոր ցեղասպանությունների կրկնումը»,- նշել է Մ. Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:
Նշենք, որ հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կկազմակերպվեն Արցախի բոլոր շրջաններում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորները (ֆոտո)

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Search