Artsakhpress

Սփյուռք

ԱՄՆ-ի բնակիչը պատահաբար գտած լուսանկարի շնորհիվ բացահայտել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի պատմությունը

Fresno Bee պարբերականը ներկայացրել է ամերիկահայ Մայքլ Ռեթիգի ուշագրավ պատմությունը. տղամարդն իր ընտանիքի կորսված պատմությունը բացահայտել է, երբ պատահաբար գտել է Արևմտյան Հայաստանից իր բարեկամների լուսանկարը:

ԱՄՆ-ի բնակիչը պատահաբար գտած լուսանկարի շնորհիվ բացահայտել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի պատմությունը

ԱՄՆ-ի բնակիչը պատահաբար գտած լուսանկարի շնորհիվ բացահայտել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի պատմությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռեթիգը պատմել է, որ լուսանկարը գտել է տատիկի ընտանեկան արխիվները փորփրելու ժամանակ: Սկզբում նա մտածել է, թե լուսանկարը պատկանում է տատիկի ընկերներին, որոնք Բիթլիսից էին:

Ավելի ուշ Ռեթիգը գտել է իրավական փաստաթուղթ, որը կազմվել էր Հայոց ցեղասպանության ժամանակ ընտանեկան ունեցվածքի կորստի համար Օսմանյան կայսրության դեմ հայց ներկայացնելու համար, փոխանցում է tert.am-ը:

«Ավելի ուշ պարզվել է, որ փաստաթուղթը, որում նկարագրված էին ընտանիքի բազմաթիվ անդամների սպանությունները, կազմել է Ռեթիգի նախապապ Մարտիրոս Գաշագործյանը»,-գրում է աղբյուրը՝ մի շարք պատմական փաստեր ներկայացնելով Հայոց ցեղասպանոթյան և դրա հետևանքով 1,5 մլն հայերի սպանության վերաբերյալ:

1912 թ. Բիթլիսում արված լուսանկարն ավելի ուշադիր ուսումնասիրելուց հետո Ռեթիգը նկատել է, որ դրանում պատկերված են իր նախատատն ու նրա որդու՝ Հարությունի ընտանիքը:

Լուսանկարում պատկերված անձանցից Ցեղասպանությունից մազապուրծ են եղել միայն Հարությունի երեխաները: Դուստրերից մեկը փախել է Հալեպ, իսկ որդին, թաքցնելով հայկական ծագումը, թրքացել է:

Բացի այդ, Ռեթիգն արխիվներում բարեկամներից ստացված նամակներ է գտել:

«Մի քանի փրկվածից ստացված նամակները, ընտանեկան լուսանկարն ու Մարտիրոսի իրավական փաստաթուղթն այն ամենն են, ինչ մնացել է Հարությունի ընտանիքից: Նրանք սպանվել են, վտարվել իրենց հայրենիքից, կորցրել են հողն ու ունեցվածքը»,-նշել է Ռեթիգը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորները (ֆոտո)

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Search