Artsakhpress

Քաղաքական

ՀՀ դեսպանը և ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահը կարևորել են խորհրդարանականների փոխայցերը

 Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը ապրիլի 22-ին հանդիպել է ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի (խորհրդարան) նախագահ Ամալ ալ Քուբաիսիի (Amal Al Qubaisi) հետ:

ՀՀ դեսպանը և ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահը կարևորել են խորհրդարանականների փոխայցերը

ՀՀ դեսպանը և ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահը կարևորել են խորհրդարանականների փոխայցերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մկրտումյանը կարևորել է համագործակցության խորհրդարանական հարթակը հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների առավել սերտացման գործում: Այս համատեքստում ՀՀ դեսպանն ԱՄԷ խորհրդարանի նախագահին փոխանցել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ողջույնները, ինչպես նաև տեղեկացրել Հայաստանի ԱԺ-ում հայ-էմիրաթական բարեկամական խմբի ձևավորման և կազմի վերաբերյալ:
Ողջունելով հյուրին՝ ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի նախագահը նշել է, որ երկու երկրների միջև առկա են բարեկամական հարաբերություններ և համոզմունք հայտնել, որ միջխորհրդարանական ձևաչափով երկկողմ համագործակցության խորացումը կնպաստի Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առկա համագործակցության առավել ամրապնդմանը:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է խորհրդարանականների փոխադարձ այցելությունների կազմակերպումը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորները (ֆոտո)

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Search