Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ իշխանությունները թուրքական կազմակերպությանը թույլ են տվել Վաշինգտոնում ապրիլքսանչորսյան ցույցի հարևանությամբ հավաք անցկացնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վաշինգտոնյան աջակիցները փորձում են ևս մեկ անգամ թույլ չտալ ամերիկացիներին օգտվել ազատ արտահայտման իրենց սահմանադրական իրավունքից:

ԱՄՆ իշխանությունները թուրքական կազմակերպությանը թույլ են տվել Վաշինգտոնում ապրիլքսանչորսյան ցույցի հարևանությամբ հավաք անցկացնել

ԱՄՆ իշխանությունները թուրքական կազմակերպությանը թույլ են տվել Վաշինգտոնում ապրիլքսանչորսյան ցույցի հարևանությամբ հավաք անցկացնել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Asbarez-ը՝ մանրամասնելով, որ «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե»-ն փորձում է կանխել ապրիլի 24-ին Վաշինգտոնի Շերիդան Սըրքլ օղակաձև ճանապարհին ծրագրված հավաքը, որի մասնակիցները պատրաստվում են բողոքել Անկարայի՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ:

Աղբյուրը նշում է, որ «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե»-ն սովորաբար ապրիլքսանչորսյան ցույցերի անցկացումը փորձում է խոչընդոտել բարձր պարային երաժշտությամբ, երգերով, բղավոցներով և սուլիչներով, փոխանցում է tert.am-ը:

Այս տարի առաջին անգամ ԱՄՆ իշխանությունները կոմիտեին թույլ են տվել իրենց վիճահարույց գործունեությունն իրականացնել ապրիլքսանչորսյան ակցիայի անցկացման վայրի անմիջական հարևանությամբ՝ Շերիդան Սըրքլի տարածքում:

Աղբյուրը հիշեցնում է, որ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրից ոչ հեռու գտնվող օղակաձև ճանապարհը երկու տարի առաջ՝ 2017 թ. մայիսին, հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները Շերիդան Սըրքլում դաժան ծեծի էին ենթարկել խաղաղ ցույց անցկացնող հայազգի ցուցարարներին:

Հատկանշական է, որ «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե»-ի համանախագահ Գունայ Էվինչն այն փաստաբաններից մեկն է, որին թուրքական կառավարությունը վարձել է Էրդողանի թիկնապահներին տուժածների ներկայացրած հայցից պաշտպանելու համար:

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ակցիայի կազմակերպիչը Հայկական երիտասարդական ֆեդերացիան  է:

Եվ թեպետ ամերիկյան իշխանությունները «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե»-ին թույլ են տվել ապրիլի 24-ին զբաղեցնել Շերիդան Սըրքլի մոտ 1/3-րդ մասը, այնուհանդերձ՝ հայկական կողմը լիահույս է, որ ԱՄՆ-ի հայկական, հունական, ասորական համայնքների ներկայացուցիչներն ակտիվություն կցուցաբերեն և Ցեղասպանության հիշատակի օրը մայրաքաղաք Վաշինգտոնում հանուն արդարության կբարձրացնեն իրենց ձայնը:


     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search