Artsakhpress

Միջազգային

Սի Ծինփինը Պեկիում ընդունել է Իլհամ Ալիևին

Պեկինում այսօր կայացել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Սի Ծինփինը Պեկիում ընդունել է Իլհամ Ալիևին

Սի Ծինփինը Պեկիում ընդունել է Իլհամ Ալիևին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱլիևը Պեկին է մեկնել մասնակցելու ճանապարհների, հաղորդակցության ուղիների զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին, որն անցկացվելու է ապրիլի 25-27-ը, գրում է azatutyun.am լրատվական կայքը:
Սի Ծինփինն ասել է, որ Եվրասիայում Ադրբեջանը Չինաստանի հետ համագործակցության կարևոր գործընկերներից է:
Իլհամ Ալիևն, իր հերթին ասել է, որ Ադրբեջանը Չինաստանին միշտ համարել է հուսալի ընկեր և գործընկեր և Չիանաստանի հիմնական խնդիրների ու շահերի հարցերում Ադրբեջանը առանց տատանվելու կկանգի Չինաստանի կողքին: «Ադրբեջանը պատրաստ է Չինաստանի հետ համագործակցել ահաբեկչության, անջատականության և ծայրահեղականության դեմ պայքարում», ասել է Ալիևը ու նաև Չինաստանին շնորհավորել կայուն զարգացման և մեծ ձեռբերումների համար:
Այսօր Ալիևին հանդիպել է նաև քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Վանգ Յանգը:
Պեկինում կայանալիք համաժողովին ակնկալվում է ավելի քան երեք տասնյակ երկրների ղեկավարների, այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը: Ապրիլի 24-ից Սի Ծինփինը հանդիպումներ է ունենում Պեկին ժամանող հյուրերի հետ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Ծանր վիրավորում ստացած 21–ամյա Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հաստատել են. կգան դատարան

Search