Artsakhpress

Միջազգային

Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել

Հինգշաբթի առավոտկան Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյից մոտ 40 կմ արեւելք Պուգոդա շրջանում նոր պայթյուն է որոտացել:

Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել

Շրի Լանկայում նոր պայթյուն է որոտացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առայժմ տեղեկություններ չկան հնարավոր զոհվածների եւ տուժածմերի մասին, փոխանցում է news.am-ը:
Շրի Լանկայում Զատկի կիրակի տեղի էր ունեցել պայթյունների շարք, առաջին վեց պայթյունը երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի եւ երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արեւմուտքում, 8-րդը՝ Կոլոմբոյի մեձքաղաքային բնակելի համալիրում: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ահաբեկչություններն իրագործել են մահապարտ ահաբեկիչները: Մայրաքաղաքում երկուշաբթի նոր պայթյուն էր որոտացել եկեղեցու մոտ, որտեղ կիրակի պայթյուն էր տեղի ունեցել: Վերջին տեղեկություններով՝ պայթյունների հետեւանքով զոհվել է 321 մարդ, տուժել է 520-ից ավելին:
Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, սակայն իր մասնակցության ոչ մի ապացույց չի ներկայացրել:
Այսօրվա դրությամբ ահաբեկչություններին մասնակցության կասկածանքով ձերբակալվածների թիվն անցնում է 100-ից: Քննության վարկածով՝ այս հարձակումների իրագործմանը մասնակցել է 9 մահապարտ, որոնցից 8-ի անձն արդեն հաստատվել է:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Search