Artsakhpress

Հասարակական

Ո՞ր երկրները և կազմակերպություններն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով:

Ո՞ր երկրները և կազմակերպություններն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ո՞ր երկրները և կազմակերպություններն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետևողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Երեկ՝ ապրիլի 26-ին, Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
ՀՀ ԱԳ նախարարության կայքում ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների, կազմակերպությունների, նահանգային և ինքնակառավարման մարմինների ու քաղաքային խորհուրդների համառոտ ցանկը:
2019 թվական
  • Ապրիլի 12-ին Իսպանիայի Բուրգոս քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
  • Ապրիլի 10-ին Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունեց նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
  • Ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը։
  • Մարտի 20-ին ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ալաբաման Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 49-րդ նահանգն է։
  • Մարտի 18-ին Իտալիայի Լացիո մարզի տարածաշրջանային խորհուրդը հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախաձեռնությունը:
2018 թվական
  • Ապրիլի 25-ին Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը
  • Ապրիլի 24-ին Ուկրաինայի Լուգանսկի մարզի Սվատովեի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
  • Մարտի 23-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնած` Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը («Prevention of genocide»):
  • Փետրվարի 22-ին Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվել են որոշումներ, որոնք վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։
2017 թվական
  • Նոյեմբերի 6-ին ԱՄՆ Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիք Հոլքոմբը հայտարարություն է տարածել, որով հիշատակում է, որ Օսմանյան Թուրքիան ծրագրել և իրականացրել է երեք միլիոն հայերի, հույների, ասորիների և սիրիացիների ցեղասպանությունը: Ինդիանան դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 48-րդ նահանգը։
  • Օգոստոսի 24-ին ԱՄՆ Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը հռչակագիր ստորագրեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Այովան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 47-րդ նահանգը։
  • Հունիսի 9-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշում։
  • Մայիսի 26-ին ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Միրթլ Բիչ քաղաքի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը վերահաստատող հռչակագիր է ընդունել, որն ստորագրել է քաղաքապետ Ջոն Ռոդսը:
  • Մայիսի 19-ին ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է թիվ 191 բանաձևը` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։
  • Մայիսի 3-ին իսպանական Կույերա քաղաքը միացել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած և դատապարտած իսպանական քաղաքների ցանկին։
  • Ապրիլի 28-ին Իսպանիայի Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
  • Ապրիլի 26-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը ընդունել է Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձև։
  • Ապրիլի 22-ին ԱՄՆ Վայոմինգ նահանգի նահանգապետ Մեթյու Միդն ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան թևին ուղղված նամակում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
  • Ապրիլի 21-ին իտալական Տոլֆա քաղաքի Խորհուրդը փաստաթուղթ է ընդունել, որով ճանաչել է Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության փաստը:
  • Փետրվարի 2-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Իսպանիայի ինքնավար Վալենսիա համայնքի Տոռենտ քաղաքը:
  • Հունվարի 26-ին Դանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև։
  • Հունվարի 23-ին Իսպանիայի կատալոնական Սաբադել քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
2016 թվական
  • Դեկտեմբերի 19-ին Գերմանիայի բարձրագույն դատարանը մերժել է իրեն ներկայացված ութ բողոքներ, որոնք ուղղված էին երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի դեմ:
  • Հոկտեմբերի 25-ին Իսպանիայի Մալագա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
  • Հոկտեմբերի 14-ին Ֆրանսիայի Սենատը հաստատել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթը ամռանը Ազգային ժողովում հաստատված օրինագծում։
  • Սեպտեմբերի 20-ին Ազգերի Անդյան միության խորհրդարանը (Բոլիվիա, Կոլումբիա, Էկվադոր, Պերու, Չիլի) ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
  • Օգոստոսի 12-ին իսպանական Բենալմադենա քաղաքը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը:
Խորհրդարանական որոշումներ, օրենքներ եւ հռչակագրեր 
  • Իսրայելի Պետության Կնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողով - 01 օգոստոսի, 2016թ.
  • Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի բանաձև - 02 հունիսի, 2016թ.
  • Պարագվայի Հանրապետության Սենատի բանաձև - 29 հոկտեմբերի, 2015թ.
  • Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի բանաձև - 24 հուլիսի, 2015թ.
  • Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատի բանաձև - 29 մայիսի, 2015թ.
  • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, խորհրդարանի բանաձև - 6 մայիսի, 2015թ.
  • Ռուսաստանի Դաշնություն, Պետական դումայի հայտարարություն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ - 24 ապրիլի, 2015թ.
  • Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարություն - 23 ապրիլի, 2015թ.
  • Ավստրիայի խորհրդարանի հայտարարություն՝ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի կապակցությամբ - 22 ապրիլի, 2015թ.
  • Եվրոպական խորհրդարանի բանաձև` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ - 15 ապրիլի, 2015թ.
  • Չեխիայի Հանրապետություն, Խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի բանաձև՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ - 14 ապրիլի, 2015թ.
  • Չիլի, Պատգամավորների պալատի բանաձև - 14 ապրիլի, 2015թ.
  • Հռոմի պապ Ֆրանցիկոս I-ի հայտարարություն Վատիկանում պատարագի ժամանակ - 12 ապրիլի, 2015թ.
  • Բոլիվիայի Սենատի և Պատգամավորների պալատի բանաձևեր - 27 նոյեմբերի, 2014թ.
  • Շվեդիայի խորհրդարանի բանաձեւ - 11 մարտի, 2010թ.
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշումը - 4 մարտի, 2010թ.
  • ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի խորհրդարանական լիագումար նիստի որոշումը, 19 նոյեմբերի 2007թ.
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշումը - 10 հոկտեմբերի, 2007թ.
  • Չիլի, Սենատի որոշումը - 7 հուլիսի, 2007թ.
  • Արգենտինա, օրենք - 15 հունվարի, 2007թ.
  • Արգենտինա, Սենատի հատուկ հայտարարությունը -19 ապրիլի, 2006թ.
  • Լիտվա, Ասամբլեայի որոշումը - 15 դեկտեմբերի, 2005թ.
  • Եվրոխորհրդարանի որոշումը - 28 սեպտեմբերի, 2005թ.
  • Վենեսուելա, Ազգային Ասամբլեայի որոշումը - 14 հուլիսի, 2005թ.
  • Գերմանիա, Խորհրդարանի որոշումը - 15 հունիսի, 2005թ.
  • Արգենտինա, Սենատի որոշումը - 20 ապրիլի, 2005թ.
  • Լեհաստան, Խորհրդարանի որոշումը - 19 ապրիլի, 2005թ.
  • Նիդեռլանդներ, Խորհրդարանի որոշումը - 21 դեկտեմբերի, 2004թ.
  • Սլովակիա, Ազգային Ասամբլեայի որոշումը - 30 նոյեմբերի, 2004թ.
  • Կանադա, Համայնքների պալատի որոշումը – 21 ապրիլի, 2004թ.
  • Արգենտինա, Սենատի հռչակագիրը - 31 մարտի, 2004թ.
  • Ուրուգվայ, օրենք - 26 մարտի, 2004թ.
  • Արգենտինա, օրինագիծ - 18 մարտի, 2004թ.
  • Շվեյցարիա (Շվեյցարական կոնֆեդերացիա) օրենք, Ազգային խորհրդի որոշումը - 16 դեկտեմբերի, 2003թ.
  • Արգենտինա, Սենատի որոշումը - 20 օգոստոսի, 2003թ.
  • Կանադա, Սենատի որոշումը - 13 հունիսի, 2002թ.
  • Եվրոխորհրդարանի որոշումը - 28 փետրվարի, 2002թ.
  • Նորին Սուրբ Օծություն Հովհաննես Պողոս II-ի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ի Հռչակագիրը, ՀՀ Ս. Էջմիածին - 27 սեպտեմբերի, 2001թ.
  • Հովհաննես Պողոս II-ի աղոթքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում - 26 սեպտեմբերի, 2001թ.
  • Ֆրանսիա, օրենք - 29 հունվարի, 2001թ.
  • Իտալիա, Պատգամավորների պալատի որոշումը - 16 նոյեմբերի, 2000թ.
  • Եվրոխորհրդարանի որոշումը - 15 նոյեմբերի, 2000թ.
  • Ֆրանսիա, Սենատ, օրինագիծ - 7 նոյեմբերի, 2000թ.
  • Լիբանան, Խորհրդարանի որոշումը - 11 մայիսի, 2000թ.
  • Շվեդիա, Խորհրդարանի զեկույցը - 29 մարտի, 2000թ.
  • Ֆրանսիա, Ազգային Ասամբլեա, օրինագիծ - 28 մայիսի, 1998թ.
  • Բելգիա, Սենատի որոշումը - 26 մարտի, 1998թ.
  • Լիբանան, Պատգամավորների պալատի որոշումը - 3 ապրիլ, 1997թ.
  • ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, որոշում 3540 - 11 հունիսի, 1996թ.
  • Հունաստան, Խորհրդարանի որոշումը - 25 ապրիլ ի, 1996թ.
  • Կանադա, Համայնքների պալատի որոշումը - 23 ապրիլի, 1996թ.
  • Ռուսաստան, Դումայի որոշումը - 14 ապրիլի, 1995թ.
  • Արգենտինա, Սենատի որոշումը - 5 մայիսի,1993թ.
  • Եվրոխորհրդարանի որոշումը - 18 հունիսի, 1987թ.
  • ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ որոշում 247 - 12 սեպտեմբերի, 1984թ.
  • Կիպրոս, Ներկայացուցիչների պալատի որոշումը - 29 ապրիլի, 1982թ.
  • Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի բանաձև - 24 օգոստոսի, 1975թ.
  • ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ որոշում 148 - 9 ապրիլի, 1975թ.
  • Ուրուգվայ, Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ, որոշում - 20 ապրիլի, 1965թ.
  • ԱՄՆ, Սենատ, որոշում 359 - 11 մայիսի, 1920թ.
  • ԱՄՆ, Կոնգրես, Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցի վերաբերյալ ակտ- 6 օգոստոսի, 1919թ.
  • ԱՄՆ, Սենատ, կից որոշում 12 - 9 փետրվարի, 1916թ.
  • Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ Ռուսաստան, համատեղ հռչակագիր - 24 մայիսի, 1915թ.

Կազմակերպություններ
  • Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն, Գլխավոր քարտուղարի հայտարարություն - 24 ապրիլի, 2015թ.
  • Էլլի Վիզլ հումանիտար կազմակերպություն - 9 ապրիլի, 2007թ.
  • Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա, Ստամբուլի մասնաճյուղ -24 ապրիլի, 2006թ.
  • Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի պատրաստած զեկույցը TARC-ի համար -10 փետրվարի, 2003թ.
  • YMCA-ի Եվրոպական դաշինք - 20 հուլիսի, 2002թ.
  • Եվրոպական խորհուրդ, Խորհրդարանական վեհաժողով, հռչակագիր - 24 ապրիլի, 2001թ.
  • Մարդու իրավունքների լիգա - 16 մայիսի, 1998թ.
  • Եվրոպական խորհուրդ, Խորհրդարանական վեհաժողով, հռչակագիր -24 ապրիլի, 1998թ.
  • Ցեղասպանագետների ասոցիացիա -13 հունիսի, 1997թ.
  • Քուրդիստանի պառլամենտ Դերվեյի Վելաթ - 24 ապրիլի, 1996թ.
  • Ամերիկայի հրեական համայնքների միություն - 7 նոյեմբերի, 1989թ.
  • ՄԱԿ-ի` փոքրամասնությունների պաշտպանության եւ խտրականությունների կանխարգելման ենթահանձնաժողով - 2 հուլիսի, 1985թ.
  • Ժողովուրդների մշտական դատարան, դատարանի որոշում -16 ապրիլի, 1984թ.
  • Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ - 10 օգոստոսի, 1983թ.
  • ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշում - 9 դեկտեմբեր, 1948թ.
  • ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հանձնաժողովի զեկույց - 28, մայիսի, 1948թ.

Նահանգային օրենսդիր մարմիններ, ինքնակառավարման մարմիններ, քաղաքային խորհուրդներ

ԱՄՆ նահանգներ
  • Ալյասկա
  • Արիզոնա
  • Արկանզաս
  • Կալիֆոռնիա
  • Կոլորադո
  • Կոնեկտիկուտ
  • Դելավեր
  • Ֆլորիդա
  • Ջորջիա
  • Այդահո
  • Իլլինոյիս
  • Կանզաս
  • Կենտակի
  • Լուիզիանա
  • Մեն
  • Մերիլենդ
  • Մասաչուսեթս
  • Միչիգան
  • Մինեսոտա
  • Միսսուրի
  • Մոնտանա
  • Նեբրասկա
  • Նեւադա
  • Նյու Հեմփշիր
  • Նյու Ջերսի
  • Նյու Մեքսիկո
  • Նյու Յորք
  • Հյուսիսային Կարոլինա
  • Հյուսիսային Դակոտա
  • Օհայո
  • Օկլահոմա
  • Օրեգոն
  • Փենսիլվանիա
  • Ռոդ Այլենդ
  • Հարավային Կարոլինա
  • Թենեսի
  • Տեխաս
  • Յուտա
  • Վերմոնտ
  • Վիրջինիա
  • Վաշինգտոն
  • Վիսկոնսին
  • Հարավային Դակոտա
  • Հավայ
Արևմտյան Վիրջինիայի նահանգապետի հռչակագիր - 04 մայիսի, 2016թ.
Ավստրալիա
  • Նոր Հարավային Ուելսի նահանգ
Արգենտինա
  • Կորդոբայի նահանգ
  • Բուենոս Այրեսի նահանգ
Կանադա
  • Բրիտանական Կոլումբիա
  • Օնտարիո (ներառյալ Տորոնտո քաղաքը)
  • Քվեբեկ (ներառյալ Մոնրեալ քաղաքը)
Շվեյցարիա
  • Ժնեւյան կանտոն
  • Վոդ կանտոն
Մեծ Բրիտանիա
  • Ուելս
Իտալիա
  • Բերտիոլոլի քաղաքային խորհուրդ
  • Ուդինեի քաղաքային խորհուրդ
  • Սեստո Սան Ջիովանիի քաղաքային խորհուրդ
  • Սալգարեդայի քաղաքային խորհուրդ
  • Բելլունոյի քաղաքային խորհուրդ
  • Հռոմի քաղաքային խորհուրդ
  • Մասսա Լոմբարդայի քաղաքային խորհուրդ
  • Մոնտանա Ֆելտրինայի քաղաքային խորհուրդ
  • Ջենովայի քաղաքային խորհուրդ
  • Թիենեի քաղաքային խորհուրդ
  • Կաստելսիլանոյի քաղաքային խորհուրդ
  • Ֆիրենցեի քաղաքային խորհուրդ
  • Ռավեննայի քաղաքային խորհուրդ
  • Ֆելտրեի քաղաքային խորհուրդ
  • Վենետիկի քաղաքային խորհուրդ
  • Իմոլայի քաղաքային խորհուրդ
  • Ֆաենցայի քաղաքային խորհուրդ
  • Պարմայի քաղաքային խորհուրդ
  • Սոլառոլոյի քաղաքային խորհուրդ
  • Վիլլաֆրանկա Պադովանայի քաղաքային խորհուրդ
  • Միլանի քաղաքային խորհուրդ
  • Պոնտե դի Պիավեի քաղաքային խորհուրդ
  • Կոնսելիչեի քաղաքային խորհուրդ
  • Լուջոյի քաղաքային խորհուրդ
  • Ս. Ստինո Լիվենցայի քաղաքային խորհուրդ
  • Կոտինյոլայի քաղաքային խորհուրդ
  • Ասիաոյի քաղաքային խորհուրդ
  • Ագաթա Սուլ Սանտեռնոյի քաղաքային
  • Մոնտեռֆոռտե Դ՛Ալպոնեի քաղաքային
  • Պադովայի քաղաքային խորհուրդ
  • Մոնտորսո Վիչենտինոյի քաղաքային խորհուրդ
  • Ֆուսինյանոյի քաղաքային խորհուրդ
  • Բանյակավալլոյի քաղաքային խորհուրդ
  • Ռոսսիի քաղաքային խորհուրդ,
  • Սանգուինետտոյի քաղաքային խորհուրդ,
  • Կամպոնոգարայի քաղաքային խորհուրդ
      Տոսկանայի նահանգային խորհուրդ
      Սիցիլիայի նահանգային խորհրդարան
Իսպանիա
  • Նավառայի խորհրդարանի բանաձև
  • Կատալունիա
  • Բասկերի երկիր
  • Բալեարիկ կղզիներ
  • Միսլատա
  • Բուրխասոտ
  • Բետերա
  • Պինտո
  • Չիրիվեյա
  • Սան Սեբաստիան
  • Բասկերի երկրի խորհրդարանի հայտարարություն` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ - 16 ապրիլի, 2015թ.
  • Սանտա Մարգարիտա ի Մոնխոս
  • Ալդայա
  • Մերիդա
  • Պայպորտա
  • Ալիկանտե
 Բելգիա
  • Ֆլանդրիայի խորհրդարանի բանաձև
 Ավստրիա
  • Վիեննա

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search