Artsakhpress

Վերլուծական

Թրամփը Հայոց ցեղասպանության հարցում նույնքան վախկոտ է, որքան Օբաման, Բուշ կրտսերը, Քլինթոնը և Բուշ ավագը

Անցյալ շաբաթ «Հայոց հիշատակի օրվա» կապակցությամբ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ ապրիլքսանչորսյան իր երրորդ ուղերձով։

Թրամփը Հայոց ցեղասպանության հարցում նույնքան վախկոտ է, որքան Օբաման, Բուշ կրտսերը, Քլինթոնը և Բուշ ավագը

Թրամփը Հայոց ցեղասպանության հարցում նույնքան վախկոտ է, որքան Օբաման, Բուշ կրտսերը, Քլինթոնը և Բուշ ավագը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եվ երեք տարի անընդմեջ նա չհամարձակվեց օգտագործել ճիշտ եզրը `ցեղասպանություն՝ օսմանյան թուրքական կառավարության կողմից 1.5 միլիոն անմեղ հայ կանանց, երեխաների և տղամարդկանց բնաջնջումը նկարագրելու համար․․․
Թրամփը հիմնականում կրկնեց այն նույն խոսքերը, որոնք նա չնչին փոփոխություններով օգտագործել է վերջին երկու տարիների ընթացքում։ Նա կրկին օգտագործեց «Մեծ եղեռն» հայերեն եզրը՝ զանգվածային սպանությունները ցեղասպանություն կոչելուց խուսափելու համար․․․ Մեծ եղեռնը պարզապես նկարագրություն է, որը հայ ժողովուրդը կիրառել է մինչև 1940-ական թվականներին Ռաֆայել Լեմկինի կողմից ցեղասպանություն բառի ստեղծումը, մինչդեռ ցեղասպանությունը միջազգային իրավունքի եզր է և ունի իրավական հետևանքներ։ Բացի այդ, եթե Թրամփը հաստատակամ է հայերեն բառ օգտագործելու հարցում, ապա նա պետք է արտասանի հայերեն «ցեղասպանություն» բառը․․․
Բազմաթիվ հայեր Թրամփի ընտրվելուց հետո հույսեր էին փայփայում, որ նա ապավինելով իր անկանխատեսելի մղումներին՝ հայերի զանգվածային սպանությունները կնկարագրի որպես ցեղասպանություն՝ անտեսելով իր օգնականների խորհուրդը և իր նախորդների դիրքորոշումը։ Ցավոք, Թրամփը շատ քիչ բան գիտի ամերիկահայերի մասին և քիչ է մտահոգվում նրանց հարցերի մասին։ Միայն այն ժամանակ Թրամփը ուշադրություն կդարձնի ցեղասպանության հարցին, երբ ամերիկահայերը ավելի շատ քաղաքական ազդեցություն կունենան։
Թրամփի համար շատ խիզախություն չի պահանջվում Հայոց ցեղասպանություն եզրն օգտագործելու համար, քանի որ նախագահ Ռոնալդ Ռեյգանն այն արդեն օգտագործել է իր նախագահական հռչակագրում 1981 թ․ ապրիլի 22-ին։ Իրականում, ամերիկահայերը կարիք չունեն, որ Թրամփը որևէ բան ասի Ապրիլի 24-ին, եթե նա չի կարող դա անվանել ցեղասպանություն։ Միացյալ Նահանգներն արդեն  բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ի հավելումն Ռեյգանի հայտարարությանը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու բանաձև է ընդունել 1975 և 1984 թվականներին, իսկ ԱՄՆ կառավարությունը 1951 թ․ պաշտոնական փաստաթուղթ է ուղարկել Արդարադատության միջազգային դատարան (Համաշխարհային դատարան)՝ հայերի զանգվածային սպանությունները ճանաչելով որպես ցեղասպանության օրինակ։
Այնուամենայնիվ, Թրամփի անլիարժեք հայտարարությունը ունի մի քանի երկրորդական օգուտներ Հայկական հարցի համար․
1․ Այն սարսափելի զայրացնում է թուրք ղեկավարներին, որոնք կարծես թե ամաչում և վրդովվում են, որ Միացյալ Նահանգների նախագահը աշխարհին հիշեցնում է «20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի» մասին՝ պնդելով, որ «1915 թ. սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկ ու կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին»: Թուրքիայի նախագահ Էրդողանը և արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն զայրույթով և ժխտմամբ ընդունեցին Թրամփի ապրիլքսանչորսյան հայտարարությունը։
2․ Ամեն տարի նախագահ Թրամփի և նրա նախորդների հայտարարությունները մեծ քաղաքական արձագանք են առաջացնում ամբողջ աշխարհում՝ ստեղծելով զանգվածային հրապարակայնություն միջազգային մամուլում, որն ավելի է բորբոքվում թուրք ղեկավարների ժխտումներով։
2019 թ․ ապրիլի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր հայտարարություն արեց Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ։ Զարմանալիորեն, նրա հայտարարության մեջ Թուրքիան կամ Օսմանյան կայսրությունը չհիշատակվեց որպես Հայոց ցեղասպանության իրագործողի․․․ Սա ցավալի բացթողում է վարչապետի և նրա օգնականների կողմից։ Ես չեմ կարծում, որ այն դիտավորյալ է արվել, հատկապես հաշվի առնելով, որ հայտարարության մեջ լուրջ հղում է առված հայերի կողմից իրենց հայրենիքի կորստյան մասին՝ մարդկային կորուստներից բացի: Նախկինում, Հայաստանի ղեկավարները ձեռնպահ են մնացել Թուրքիայից տարածքային պահանջների հարցը բարձրացնելուց:
Միաժամանակ, ապրիլի 24-ին Անկարայում կազմակերպված սիմպոզիումում Էրդողանը հանդես եկավ բացառիկ խայտառակ հայտարարությամբ․ «Արևելյան Անատոլիայի մահմեդական բնակիչներին, այդ թվում կանանց ու երեխաներին կոտորող հայկական ավազակախմբերի և վերջիններիս աջակիցների աքսորն ամենաողջամիտ քայլն էր, որ կարելի էր անել նման ժամանակաշրջանում»։
Էրդողանն անամոթաբար մեղադրում է հայ զոհերին՝ զանգվածային հանցագործություն կատարելու մեջ ընդդեմ ոճրագործ թուրքերի։ Սա խայտառակ սուտ է, որը համարժեք է Հոլոքոստի ժամանակ հրեաներին մեղադրելուն գերմանացիներին սպանելու մեջ ․․․ Էրդողանը տառապում է լուրջ հոգեկան հիվանդությամբ․․.
Զարմանալի զարգացմամբ, վարչապետ Փաշինյանը խստորեն արձագանքեց Էրդողանի կեղտոտ ստերին։ Փաշինյանը Էրդողանի հայտարարությունը նկարագրեց որպես «ատելությամբ լի» և կոչ արեց միջազգային հանրությանը արձագանքել․ «Այն օրը, երբ ամբողջ աշխարհի հայությունը սգում էր օսմանյան ցեղասպանությունը, Թուրքիան, այս երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարությամբ վերահաստատեց 20-րդ դարի ամենամեծ ոճրագործության ժխտումը, այն անվանելով միայն «հայերի տեղահանություն»։ Օսմանյան կայսրության ողջ հայ բնակչությանը, որը ենթարկվեց զանգվածային սպանդի ու տեղահանության մահվան երթերի, «հայ ավազակախմբեր ու նրանց աջակիցներ» անվանելը, 1.5 միլիոն բնիկ բնակչության կոտորածը «ամենաողջամիտ քայլ» որակելը ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլ նաև՝ մի ամբողջ ազգի սպանդի արդարացում։ Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օրն արված հայտարարությունը խորին վիրավորանք է հայ ժողովրդի և մարդկության համար և ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից։ Աշխարհը չպետք է լռի»։
Մենք ոգևորված ենք, որ վարչապետ Փաշինյանը բարձրացրել է հայկական տարածքների պահանջի հարցը Թուրքիայից, պահանջ, որը ՀՀ կառավարությունը պաշտոնապես պետք է հետապնդի Արդարադատության միջազգային դատարանում․․․
Հարութ Սասունյան     
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search