Առնվազն 150 թալիբների եւ թմրանյութերի արտադրության 68 լաբորատորիա են ոչնչացվել Աֆղանստանի արեւմուտքի Ֆարահի նահանգում զինյալների դիրքերին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի եւ Աֆղանստանի զինված ուժերի կողմից հասցված համատեղ ավիահարվածների արդյունքում:
Աֆղանստանում առնվազն 150 թալիբների եւ 68 թմրալաբորատորիա են ոչնչացրել
«Կոալիցիայի զինված ուժերը եւ Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերը համատեղ ուղղորդված ավիահարվածներ են հասցրել Ֆարահի նահանգի Բաքվայի շրջանում: Ոչնչացվել Է թմրանյութերի արտադրության 68 լաբորատորիա, որոնք օրական «Թալիբան»-ի ահաբեկիչներին բերում Էին 1 մլն դոլարի եկամուտ: Սպանվել Է 150 թալիբ, եւս 40-ը վիրավորված են»,-գործակալությունը մեջբերել Է պաշտպանության նախարարության ներկայացուցիչների խոսքը:
Գործակալությունը նաեւ հղում Է անում երկրի ներքին գործերի նախարարության հայտարարությանը, որը հաստատել Է ավիահարվածները, ինչպես նաեւ 150 զինյալների եւ 68 թմրալաբորատորիաների ոչնչացումը:
Ընդսմին գործակալությունը չի նշում ավիահարվածների իրականացման ամսաթվերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: