Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Մայիսի 8-ին՝ ժամը 10:00-12:00-ն ընկած ժամանակահատվածում, կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի մի շարք հասցեների բնակիչ-բաժանորդների և հիմնարկ ձեռնարկությունների գազամատակարարումը:

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ մասնավորապես կդադարեցվի  Ալ. Մանուկյան 1, 3, Հովհ. Թումանյան 70, 72, 74, 76, Վ. Մամիկոնյան 1, 3 հասցեների բնակիչ-բաժանորդների, ինչպես նաև «Նարինե Մամունց», «Նորայր և Հրայր» անհատ ձեռնարկատեր և Հայ Ավետարանչական Ընկերակցության գազամատակարարումը:
Իսկ ժամը 15:00-17:00 կդադարեցվի Աբրահամյան 34 և Սարդարյան 7-29 կենտ, 8-24 զույգ, հասցեների բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է ներմիացման աշխատանքների  իրականացմամբ:
 
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search