Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի են ունեցել ցուցադրական ելույթներ(լուսանկարներ)

Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր՝ մայիսի 8-ին,մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում տարբեր սպորտաձևերի մարզիկների կողմից ներկայացվել են ցուցադրական ելույթներ՝ նվիրված մայիսյան եռատոնին:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի են ունեցել ցուցադրական ելույթներ(լուսանկարներ)

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի են ունեցել ցուցադրական ելույթներ(լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում քաղաքապետարանի սպորտի գծով գլխավոր մասնագետ Էդուարդ Առուշանյանն ասել է, որ ներկայացվում են շախմատ, սպորտլանդիա, բռնցքամարտ, կիոկուշին կարատե սպորտաձևերի ցուցադրական ելույթներ:
Նա նաև նշել է,որ մայիսյան հաղթանակների կապակցությամբ կազմակերպվող այսպիսի միջոցառումների նպատակն է նոր սերնդի համար  խաղաղ և ստեղծագործ ապագա ստեղծելը և նրանց փոխանցելը հայ ինքնության, ազատատենչ ոգու և անկախ պետականության պահպանման սրբազան պարտականությունը:
Միջոցառմանը ներկա Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանն էլ շնորհավորել է արցախցիներին փառապանծ հաղթանակների կապակցությամբ և մաղթել խաղաղություն, բարօրություն և նորանոր ձեռքբերումներ իր հերոսական ժողովրդին ու հայրենիքին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search