Artsakhpress

Հասարակական

Եռատոնի կապակցությամբ ԱՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

Այսօր՝ մայիսի 8-ին, Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ հաղթանակի տոնի, ԱՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ:

Եռատոնի կապակցությամբ ԱՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

Եռատոնի կապակցությամբ ԱՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի, ԱՀ պետական սահմանի և հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության, Արցախին մատուցած ծառայությունների և մասնագիտական արդյունավետ ու նվիրված գործունեության համար պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ, ազատամարտիկներ, ոստիկանության վետերաններ և բարերարներ արժանացել են պետական բարձր պարգևների:Միջոցառմանն ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ողջունել և շնորհավորել է ներկաներին մայիսյան եռատոնի կապակցությամբ: «Մայիսի 9-ը մեր բազմադարյա պատմության կարևորագույն էջերից է, որը գրվել է համայն հայության միասնական ջանքերով և դարձել հայ ժողովրդի հերոսության ու միասնության, տոկունության ու անսասան կամքի խորհրդանիշ: Այս տոնական օրը մենք նախ և առաջ հիշում և մեծարում ենք Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի մեր անմահ հերոսներին, ովքեր ոչինչ չեն խնայել հայրենիքի պաշտպանության համար, ովքեր իրենց խիզախությամբ ու սխրանքով կերտել են այս փառավոր հաղթանակը: Հավերժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին: Մենք ամեն տարի ցավով ենք նշում, որ Մեծ հայրենականի վետերանների շարքերը օրեցօր նոսրանում են, իսկ դա նշանակում է , որ պետք է ավելի մեծ սիրով ու ջերմությամբ շրջապատենք նրանց: Մենք շնորհակալ ենք ու երախտապարտ մեր հայրերի ու պապերի՝ մեզ թողած ժառանգության, հերոսական դասերի համար: Նրանցից մենք սովորել ենք անձնուրաց կերպով սիրել հայրենիքը, նրանց օրինակով ենք զենք վերցրել ու դիմակայել հակառակորդին, կազմավորել պաշտպանության բանակ և ազատագրել Շուշին, հաղթանակ տարել մեզ պարտադրված անհավասար պատերազմում:Այսօր կարող ենք հպարտությամբ նշել , որ հետագա սերունդները շարունակեցին նախնիների փառավոր ավանդույթները և դարձան նրանց արժանի հետնորդները: Մեր նորօրյա հերոսները պատվով են կատարում հայրենիքի պաշտպանի իրենց առաքելությունը՝ այդ ճանապարհին արձանագրելով նոր հաջողություններ ու ձեռքբերումներ»,-մասնավորապես ասել է Բ. Սահակյանը:

Նա ավելացրել է, որ ձևավորված ավանդույթի համաձայն, այսօր մի խումբ երախտավորների հանձնել է պետական պարգևներ, ովքեր իրենց ավանդն են ունեցել հայրենի երկրի պաշտպանության ու զարգացման գործում: Վստահ եմ, որ այդ պարգևները նոր լիցք կհաղորդեն պարգևատրվողների ծառայությանը և աշխատանքին՝ ի նպաստ հայրենիքի ու ժողովրդի:«Մարտական ծառայություն» մեդալի արժանացած երրորդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Ռոբերտ Համբարձումյանն իր խոսքում ասել է, որ Արցախյան ազատամարտը մի հերոսամարտ էր, որ կոչված էր հաստատելու այս հողի վրա հայերի ապրելու իրավունքը:

«Թեև ռազմավարական տեսակետից ավելի դժվար հաղթանակներ ենք կերտել, բայց և այնպես շատ ավելի կարևոր և իր բնույթի մեջ եզակի են մեր պատմական դրվագները: Շնորհավորում եմ հայ ազգին Եռատոնի կապակցությամբ և, առավել ևս, այն մարդկանց, ովքեր Շուշիի բարձունքներից իջել են հաղթանակած և այդ բերկրանքով հիմք դրել մեր հետագա հաղթանակներին»,- ավելացրել է Ռ. Համբարձումյանը:«Արիություն» մեդալով պարգևատրված Կարեն Պետրոսյանը, շնորհավորելով հայ ժողովրդի մայիսյան եռատոնը, շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին Արցախյան ազատամարտի մասնակիցների անցած ճանապարհը նման ձևով արժևորելու համար:

«Մենք՝ արցախյան գոյամարտի ազատամարտիկներս, եղել ու մնալու ենք հայրենիքի պաշտպանության ու պետականաշինության սրբազան գործին նվիրված»,- ասել է Կ. Պետրոսյանը:«Մարտական ծառայություն» մեդալի արժանացած ոստիկանության վետերան Արմեն Դանիելյանը ԱՀ ոստիկանության պարգևատրված վետերանների անունից շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին և երկրի իշխանություններին իրենց բարձր պարգևների արժանացնելու համար:

«Արցախի թե´ նախկին և թե´ գործող ոստիկանները միշտ եղել են ու կլինեն մեր ժողովրդի կողքին: Մենք ապրելու ենք մեր ժողովրդի իղձերով, պայքարելու ենք նրանց համար, երկրի ներսում պաշտպանելու ենք մեր ժողովրդի խաղաղ աշխատանքը և մարտնչելու ենք արտաքին թշնամու դեմ: Շնորհավորում եմ բոլորիս Եռատոնը և մաղթում հաջողություններ և հարատև խաղաղություն»,-մասնավորապես ասել է Ա. Դանիելյանը:Միջոցառմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, բարձրաստիճան այրեր, հյուրեր:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search