Artsakhpress

Հասարակական

Քառօրյայի տղաները՝ մերօրյա լեգենդներ. պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի և նրա մարտիկ ընկերների հիշատակը նշանավորվեց գեղեցիկ միջոցառմամբ

 Քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի և նրա զինակից ընկերների սխրանքների մասին երգով ու բանաստեղծություններով ևս  մեկ անգամ հիշեցին Սլոյանի հարազատ դպրոցի աշակերտները՝ մայիսի 8-ին կայացած դպրոցական միջոցառմանը:

Քառօրյայի տղաները՝ մերօրյա լեգենդներ. պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի և նրա մարտիկ ընկերների հիշատակը նշանավորվեց գեղեցիկ միջոցառմամբ

Քառօրյայի տղաները՝ մերօրյա լեգենդներ. պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի և նրա մարտիկ ընկերների հիշատակը նշանավորվեց գեղեցիկ միջոցառմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱպրիլյանի հերոսներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով միջոցառմանը մասնակցեցին նաև ՀՀ վարչապետի  աշխատակազմի ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնի ներկայացուցիչները:
«Մենք ունեցել ենք և ունենք հերոսներ, որոնք ընկել են մարտում,  և որոնք ապրում են: Փառք ու պատիվ  նրանց ծնողներին, ուսուցիչներին, որ  նման հերոսների են դաստիարակել»,-նշեց կենտրոնի ծառայության պետ Ավագ Հակոբյանը:
Նա  կենտրոնի անունից  Քյարամ Սլոյանի անվան կրթաթոշակ շնորհեց Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի Գրիշա Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի երկրորդ դասարանի աշակերտ Դավիթ Աղամալյանին, որը ստացավ իր առաջին կրթաթոշակն ու ասաց, որ այն չի ծախսելու. ուզում է հավաքել:
Դպրոցի տնօրեն Ռուզաննա Մարտիրոսյանը հիշեցրեց, որ ապրիլի 27-ին  Քյարամ Սլոյանի ծննդյան տարեդարձն էր, ու աշակերտները այդ կապակցությամբ գեղեցիկ միջոցառում էին կազմակերպել` նվիրված ոչ միայն Քյարամին, այլև  հենակետ 116-ի հերոս տղաներ Արմենակ Ուրֆանյանին, Ռոբերտ Աբաջյանին և Անդրանիկ Զոհրաբյանին:
Տնօրենը նշեց, որ ապրիլի 27-ին գյուղում բացվել է տղաներին նվիրված հուշաքար: Համայնքի ղեկավարի որոշմամբ էլ այն թաղամասը, որտեղ ապրել էր Քյարամը, անվանակոչվել է  նրա անունով:
Ռազմահայրենասիրական երգերի հուզիչ կատարումներով հարուստ միջոցառումը ունկնդրելուց հետո Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ընդգծեց, որ Արմենակ Ուրֆանյանի գլխավորությամբ տղաները դարձան մերօրյա լեգենդներ: «Եթե այլ ազգերն այդպիսի կերպարներ են հորինում գրքերում, ֆիլմերում, ապա մենք  ունենք նման հերոսներ: Ոչինչ չի կարող փոխհատուցել այն գինը, որը տղաները վճարել են հանուն հայրենիքի. նրանք  տվել են ամենաթանկը` իրենց կյանքը: Մենք բոլորս պարտավոր ենք նրանց սխրանքին արժանի երկիր ունենալ»,-շեշտեց մարզպետը:
Դպրոցում կազմակերպված միջոցառումներից հետո հյուրերը, որոնց թվում էին նաև  ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի  բաժնի պետ Վարդան Ասատրյանը, Ազգային փոքրամասնությունների  և կրոնի բաժնի  գլխավոր մասնագետ Նարինե Գուլյանը, գրող, հրապարակախոս Տիգրան Նիկողոսյանը, քառօրյա պատերազմի մասնակից հերոսներ Արշակ Առաքելյանը, Մհեր Մանասյանը և այլք ծաղիկներ խոնարհեցին քառօրյայի հերոսներ Արմենակ Ուրֆանյանին, Անդրանիկ Զոհրաբյանին, Ռոբերտ Աբաջյանին և Քյարամ Սլոյանին նվիրված հուշաքարին:
«Ամեն տարի  ապրիլին վերապրում եմ այն հույզերը, որոնք ունեցել եմ երեք տարի առաջ: Չեմ կարող նկարագրել, թե ինչ էինք զգում, երբ փոքրաթիվ զինվորներով մարտնչում էինք  մեծաքանակ թշնամու դեմ: Տեղին է ասված, որ քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում: Հենց այդ օրերին մենք ապացուցեցինք, որ քիչ ենք, բայց կարող ենք պահել մեր հայրենիքն ու սահմանները»,-ասաց Արշակ Առաքելյանը և խոստովանեց, որ կռվելիս մտածել է մոր մասին և պաշտպանելով հայրենիքը` պաշտպանել են մայրերին:
«Ուզում եմ` այսօր ծառայող զինվորները ապրիլյան պատերազմի դասը գերազանցությամբ սովորեն ու չընկճվեն, հարկ եղած դեպքում անեն այն, ինչ արել են մեր հերոսները»,-եզրափակեց հերոսը:
Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականին Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում:
Դպրոցականների խոսքով`  նա համեստ էր ու հարգանքով էր վերաբերվում ուսուցիչներին, իր ընկերներին, իսկ բանակը նրա մեղմ բնավորությանն ավելացրեց ինքնավստահություն, ընկերներին ու հայրենիքին նվիրվելու մեծ պատասխանատվություն:
Սլոյանը Թալիշի առաջապահ դիրքերում էր: Նա Արմենակ Ուրֆանյանի ջոկատում էր: 2016 թվականի ապրիլի մեկին ադրբեջանական կողմը նենգաբար խախտեց  զինադադարը` առանց պատերազմ հայտարարելու հարձակվելով Արցախի սահմանը հսկող դիրքերի վրա: Արմենակ Ուրֆանյանն ու իր ջոկատի հերոս տղաները իրենց հենակետից մի քանի անգամ հետ մղեցին թվով ու զինտեխնիկայով իրենց գերազանցող թշնամու գրոհները: Զինվորները պատմում են, որ օրհասական պահին, երբ Արմենակ Ուրֆանյանը վերջին նռնակով առաջացավ  թշնամու վրա, նրա կողքին խիզախորեն  կռվում էր  Քյարամ Սլոյանը, որը հրամանատարի նահանջի հրամանին պատասխանեց, որ նրան մենակ չի թողնի: Զոհվեցին երկուսն էլ ու ընկան հերոսի մահով:
Քսանամյակը չբոլորած Քյարամ Սլոյանը պետության կողմից հետմահու պարգևատրվեց արիության մեդալով:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search