ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արձանագրությունը քվեարկությամբ ընդունվել է այն կապակցությամբ, որ Բարրը հրաժարվում է Կոնգրեսին փոխանցել 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսների միջամտության հարցով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կազմած զեկույցի ամբողջական տարբերակը, գրում է azatutyun.am լրատվական կայքը: Այժմ արձանագրությունը պետք է քվեարկվի Ներկայացուցիչների տան լիագումար նիստում:
Նախօրեին Սպիտակ տունը հայտարարել է, թե ունի Մյուլերի զեկույցի հրապարակումը կասեցնելու վարչական լիազորություն: Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին դատապարտել է նախագահ Դոնալդ Թրամփի այդ որոշումը և հայտարարել, որ մերժելով Ներկայացուցիչների տան դատական ծանուցագրերը՝ Սպիտակ տունը սահմանափակում է հսկողություն իրականացնելու պատասխանատվությամբ օժտված օրենսդիրների իրավունքը: