Artsakhpress

Հասարակական

«Թուֆենկյան» հիմնադրամի միջոցներով Մեծ Թաղեր համայնքում բնակարանամուտ է նշվել

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի «Բնակարանային աջակցություն վիրավոր զինվորներին» ծրագրի շրջանակներում այսօր Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի բնակիչ, Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում վիրավորված Նարեկ Ավետիսյանի ընտանիքը բնակարանամուտ է նշել:

«Թուֆենկյան» հիմնադրամի միջոցներով Մեծ Թաղեր համայնքում բնակարանամուտ է նշվել

«Թուֆենկյան»     հիմնադրամի  միջոցներով   Մեծ  Թաղեր    համայնքում  բնակարանամուտ  է  նշվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի   թղթակցի   հետ զրույցում   Նարեկ Ավետիսյանն   ասել է, որ   ինքն  Արցախյան  ազատագրական շարժմանը  միացած առաջին կամավորներից  է եղել։  
«Որպես սակրավոր՝ ես  պայքարել  եմ իմ  հայրենիքի  պաշտպանության համար, սակայն 1993 թվականին ականի պայթյունից   գլխուղեղի վնասվածք  և  կոնտուզիա  եմ ստացել։ Նախնական բուժումից հետո կրկին վերադարձել եմ  մարտական գործունեության  և մինչև   պատերազմի ավարտը մասնակցել մարտական  գործողություններին: Առողջական խնդիրների   պատճառով չեմ  կարողանում  մշտական աշխատանքով զբաղվել: Կինս նույնպես չի աշխատում»,-մասնավորապես  ասել է  Ն. Ավետիսյանը։
Նարեկի  կինը, Շողեր  Միրզախանյանը,  խոսելով  բնակարանային  պայմանների  մասին՝ ասել է, որ   մինչև հիմա  իրենց  ընտանիքն ապրում էր մեկ  սենյականոց   տան մեջ, որը  գտնվում էր չափազանց վատ վիճակում՝   չունենալով  որևէ  հարմարություն՝ խոհանոց, սանհանգույց  և այլն։
««Թուֆենկյան» հիմնադրամի ջանքերով այսօր մեր ընտանիքը, որտեղ  ամուսիններով  ապրում   ենք  երեք   երեխաների  հետ,  արդեն ունենք  3  սենյականոց  լուսավոր  ու  հարմարավետ  վերակառուցված  առանձնատուն»,-   ավելացրել  է   Շ.  Միրզախանյանը:
Նա  շնորհակալություն  է  հայտնել    հիմնադրամի   աշխատակիցներին  և  բարերարներին, ովքեր   նման   աջակցություն  են  ցուցաբերել  իրենց  ընտանիքին:
«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանն էլ  մեզ  հետ  զրույցում  ասել է, որ «Բնակարանային աջակցություն վիրավոր զինվորներին» ծրագիրը  մեկնարկել  է  2016   թվականին:
«Ծրագրի  նպատակն  է՝ օգնել  այն  ազատամարտիկներին, ովքեր  ունեն  բնակարանային   խնդիրներ: Ծրագրի շրջանակներում Արցախի տասնմեկ  վիրավոր զինվորների  համար տներ են կառուցվել, վերանորոգվել կամ ձեռք բերվել: Այս  ծրագիրը   կրելու է  շարունակական բնույթ»,- ասել է  Ր.  Դուդակլյանը՝   նշելով, որ   2019  թվականին   նախատեսվում  է  շահագործման   հանձնել  ևս  2   բնակարան:
Խոսելով  հիմնադրամի  կողմից  իրականացվող   այլ  ծրագրերի  մասին՝  գործադիր տնօրենն  ասել է, որ  իրենք     Քաշաթաղի  շրջանում  իրականացնում   են  նաև  տնտեսական    զարգացման  և  բնակարանաշինության    ծրագրեր, որոնց   շրջանակներում   հիմնել  են արքայախնձորի    և    նռան  այգիներ,  ինչպես  նաև  տներ   հանձնել  տեղի   վերաբնակչներին: Ներկայումս հիմնադրամի   միջոցներով  վերանորոգվում են  Քաշաթաղի  շրջանի   Տանձուտ    գյուղի  դպրոցը  և  Մոշաթաղի  համայնքային  կենտրոնը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Նարեկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հայտնի է դարձել Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search