Artsakhpress

Սպորտ

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Մխիթարյանը կարող է մասնակցել ԵԼ-ի եզրափակչին

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտնել է, որ Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա մասնակցել Եվրոպա լիգայի՝ Բաքվում կայանալիք եզրափակչին:

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Մխիթարյանը կարող է մասնակցել ԵԼ-ի եզրափակչին

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Մխիթարյանը կարող է մասնակցել ԵԼ-ի եզրափակչին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վճռորոշ հանդիպումը կկայանա մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում: «Արսենալը» ԵԼ-ի Գավաթի համար կպայքարի «Չելսիի» հետ:
«Ադրբեջանում մի շարք մարզական խոշոր միջոցառումներ են անցկացվել, որոնցում մասնակցել են հայ մարզիկներ: Սպորտն ու քաղաքականությունն առանձնացված են իրարից»,- մամուլի խոսնակի խոսքերն է փոխանցում AP-ն:
Հիշեցնենք՝ Մխիթարյանը 2015 թվականին Դորտմունդի «Բորուսիայի» հետ չմեկնեց ադրբեջանական «Գաբալայի» հետ արտագնա խաղին (3:1), իսկ անցած տարի բաց թողեց «Արսենալի»՝ «Ղարաբաղի» հետ արտագնա խաղը Եվրոպա լիգայի խմբային փուլում:
ՈւԵՖԱ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք կաջակցեն Մխիթարյանին Ադրբեջանի մուտքի վիզա ստանալու հարցում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search