Artsakhpress

Հասարակական

Հաթերքում կազմակերպվել է ժենգյալով հացի երկրորդ փառատոնը (լուսանկարներ)

«էկոտուրիզմն Արցախում» խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանի նախաձեռնությամբ և Մարտակերտի շրջվարչակազմի, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ու մասնավոր մի շարք կազմակերպությունների համատեղ աջակցությամբ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում այսօր կազմակերպվել է ժենգյալով հացի երկրորդ փառատոն:

Հաթերքում կազմակերպվել է ժենգյալով հացի երկրորդ փառատոնը (լուսանկարներ)

Հաթերքում  կազմակերպվել  է  ժենգյալով  հացի  երկրորդ   փառատոնը  (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱրցախյան խոհանոցի այցեքարտը համարվող ժենգյալով  հացի փառատոնին  ձևավորվել   է  շուրջ  120  տաղավար, որտեղ   բացի      ժենգյալով  հացից,  ներկայացվել  և   վաճառքի  են  հանվել   այլ  արտադրատեսակներ: 
Կազմակերպվել   են  նաև  հյուրասիրություններ:
Արցախի տարբեր վայրերից  Հաթերք ժամանած սննդի   ասպարեզում մասնագիտացված մարդիկ   հյուրերին  ծանոթացրել  են  ժենգյալով հաց պատրաստելու առանձնահատկություններն և գաղտնիքները։
 
Փառատոնի    մշակութային  մասն  ապահովել  են   «Արցախի  ձայներ»  երաժշտական  համույթի  անդամ  Միքայել  Գրիգորյանը,հեղինակային  երգի  ակումբի   անդամներ,  Երևանից  հրավիրված  երաժիշտներ, երգիչներ, «Մենք  ենք  մեր  սարերը»  երգի-պարի  պետական  համույթը, Մարտակերտի    մշակութային  կենտրոնի  սաները: 
Փառատոնին  Հադրութի շրջվարչակազմի  աշխատակազմի   մշակույթի  և երիտասարդության  բաժնի    նախաձեռնությամբ    թխվել  է  3 մետր   3  սմ   երկարությամբ աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը:
 «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ   զրույցում  Սամվել  Միրզախանյանն  ասել  է,  որ  փառատոնի  կազմակերպման   նպատակն  է  այցելուներին    ճանաչելի   դարձնել   Հաթերքը, էկոտուրիզմի  զարգացումը, այցելուներին հյուրասիրել  արցախյան   խոհանոցի  մաս  կազմող   ուտեստներից,    ինչպես  նաև    արցախյան        արտադրանքի  ներկայացումն  ու  իրացումը:
«Փառատոնի  մասնակիցների  հետ   մենք պայմանավորվել  ենք, որ   վաճառվող  ապրանքների   գները  սպառողների  համար մատչելի լինեն: Փառատոնը    հնարավորություն  է, որ   մասնակիցները  կարողանան   իրացնել  իրենց    ապրանքատեսակները»,-ավելացրել է  Ս.  Միրզախանյանը:
Նրա  խոսքով՝    Հաթերքում  կազմակերպված   ժենգյալով    հացի   առաջին    փառատոնին     գրանցվել   է    ավելի  քան  3000  այցելու:   
Մարտակերտի   շրջանային  հիվանդանոցի     աշխատակցուհի   Նունե  Գրիգորյանն    էլ   ասել է, որ    իրենց    կոլեկտիվն   առաջին  անգամ  է   մասնակցում     է    ժենգյալով  հացի  փառատոնին:
«Նման   միջոցառումները  մեծ  աշխուժություն   են   հաղորդում    համայնքային  կյանքին:  Մեր  այցելուները  մեծ  հետաքրքրությամբ  են  հետևում   ժենգյալով  հացի   պատրաստման  ընթացքին:   Այսպիսի  միջոցառումները   խթան  են  հանդիսանում, որպեսզի   Արցախն  էլ  ավելի     գրավիչ  ու   ճանաչելի   դառնա  աշխարհին»,- նշել  է Ն. Գրիգորյանը:
Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի   վարիչ  Երազիկ  Հայրիյանը՝   խոսելով   աշխարհում  թխված    ամենամեծ      ժենգյալով  հացի  մասին, ասել է, որ  փառատոնի   կազմակերպիչների  կողմից  ստանալով  հրավեր, իրենք   փորձել  են երկրորդ  անգամ  պատրաստել    էլ  ավելի  մեծ   չափերով    ժենգյալով  հաց:
«Այսպիսի  մեծ  ժենգյալով  հաց թխելով ՝  մենք  հավակնում   ենք   դառնալ   Գինեսի  ռեկորդակիր:  Առաջին  անգամ  Հադրութում   թխել  ենք   2 մետր   83   սմ-անոց    ժենգյալով հաց՝ որպես   հումք   օգտագործելով  28 բուսատեսակ, իսկ  այս  անգամ   անգամ  այն   ունի   3մ  3սմ   երկարություն,  և  օգտագործվել  է   25   կանաչու  տեսակ:  Ուտեստը   պատրաստելու  համար   նախապես   պատրաստել   են   հատուկ  հարմարանքներ: Հադրութի շրջանում պատրաստված հսկա ժենգյալով հացը գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագրքում»»,-մասնավորապես  ասել է  Ե.  Հայրիյանը՝  նշելով, որ    ժենգյալով  հացի  պատրաստման    գործում   իր  անմիջական   աջակցություն   է    ցուցաբերել      Հադրութի   շրջվարչակազմի  ղեկավար   Իվան   Ավանեսյանը:
Միջոցառմանը  առանձին  տաղավարով    ներկայացած   Դանիել  Ղևոնդյանը, ով   2004  թվականիn   Թեհրանից  տեղափոխվել  է  Երևան  և  զբաղվում  է  չրերի  արտադրությամբ, մեզ  հետ  զրույցում  ասել է, որ  փառատոնին  մասնակցելու  իր   նպատակը,   առանց  հավելանյութերի    և  շաքարի  պատրաստված    չրերի    տեսականու    ներկայացումն  է  հանրությանը:
«Սկսած  2017  թվականից  ես  զբաղվում  եմ   չրերի   արտադրությամբ, իսկ  2018  թվականից  էլ    այն արդեն   շուկա  ենք հանել:  Մեր  արտադրանքը  մեծ   պահանջարկ  ունի    սպառողների  կողմից:    Տարվա  ընթացքում  արտադրում  ենք  շուրջ  4  տոննա  չիր, որի  համար  ընդունում  ենք  40  տ  բերք: Պատրաստում  ենք   այնպիսի   չրեր, որոնց    հումքը ստանում  ենք    Հայաստանում: Մեր  արտադրանքը   վաճառքի  ենք  հանում    նաև    Ռուսատանի  Դաշնությունում:  Այս  տարի   նախատեսում   ենք     արտադրել նաև  չորացրած  բանջարեղեն»,-տեղեկացրել  է  Դ.  Ղևոնդյանը:
Փառատոնին   մասնակից   երգչուհի  Շուշան  Պետրոսյանն  էլ  մեզ  հետ զրույցում   ասել է, որ   ինքն  առաջին  անգամ  չէ   մասնակցում  է    ժենգյալով  հացի    փառատոնին:
Շ. Պետրոսյանը  մասնավորապես ասել է. «Ինձ  համար  շատ կարևոր  է  սահմանամերձ   գյուղերում    նման   միջոցառումների    հաճախակի  կազմակերպումը, քանի  որ  այն  նոր  շունչ     է   հաղորդում    շրջանի  բնակիչներին  և  այցելուներին: Այսպիսի  միջոցառումներ  կազմակերպելու  համար  մեր անվտանգությունն  ապահովող    զինվորներին  ենք  պարտ»:
Միջոցառմանը  ներկա  էին  Մարտակերտի      շրջվարչակազմի  ղեկավար   Էդգար  Հարությունյանը,   ԱՀ  գյուղատնտեսության նախարար  ժիրայր  Միրզոյանը, պետական  այրեր,  զբոսաշրջիկներ,  հյուրեր, համագյուղացիներ  և  այլք: 

     

Ռազմական

Հասարակական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հադրութի քաղաքապետի հայտարարությունը զրպարտանք է. «Ղարաբաղ Տելեկոմ»

Ստեփանակերտում կազմակերպվել է բարեգործական համերգ. հասույթը տրամադրվելու է Նանար Պողոսյանի բուժմանը

Հայտնի են «Երեխաների իրավունքներն իմ աչքերով» խորագրով լուսանկարների և տեսանյութերի մրցույթի արդյունքները

Արցախցի մարզիկներն արժանացել են ոսկե մեդալների

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները կարգավորելու համար

Ստեփանակերտի շուրջ 25 փողոցներում կառուցվելու է երթևեկության արհեստական անհարթություններ. նախարար

Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Այսօր Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է. Արցախում հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Search