Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում ընթանում է համաարցախյան ֆիզիկայի «Բրեյն-ռինգ» խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը

«Artsakh Young Minds»-ի և ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ընթանում է համաարցախյան ֆիզիկայի «Բրեյն-ռինգ» խաղ-մրցույթի Արցախի գավաթի եզրափակիչ փուլը:

Ստեփանակերտում ընթանում է համաարցախյան ֆիզիկայի «Բրեյն-ռինգ» խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը

Ստեփանակերտում  ընթանում   է  համաարցախյան ֆիզիկայի «Բրեյն-ռինգ» խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԵզրափակիչ  փուլին մասնակցել են Ստեփանակերտի և Արցախի բոլոր շրջանների  8 թիմեր:   Մրցույթին    հնչել   են   տեսական  հարցեր, որոնց  մի  մասն  ուղեկցվել  է   ֆիզիկական  փորձերի    ճիշտ    իրականացմամբ:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  «Artsakh Young Minds»-ի   ղեկավար, «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի  անդամ, ֆիզիկայի  ուսուցիչ  Արա  Հարությունյանն ասել է,որ միջոցառման նպատակն է աշակերտների   շրջանում  ֆիզիկա  առարկայի  նկատմամբ մոտիվացիա  և  սեր  առաջացնելը, ինչպես  նաև   ստուգելու  աշակերտների   ունեցած  գիտելիքների մակարդակը, որը, ցավոք  սրտի,  շատ   ցածր  է:
Ըստ   նրա՝   միջոցառումը լավ հնարավորություն է ոչ միայն ոգևորելու թիմերին, այլև  հետաքրքիր ու տրամաբանական հարցերի շնորհիվ  ստուգել  նրանց  ունակությունները:
Թե  ինչու  են  աշակերտները   հեռացել      բնագիտական  առարկաներից  հարցին, մեր  զրուցակիցը  պատասխանել  է, որ    փոքր  տարիքից    երեխաների մոտ  ծնողները հետաքրքրություն  չեն  առաջացնում, իսկ  դպրոցում  էլ   ուսուցիչներն  այդ  առարկաների  նկատմամբ  սեր  չեն  առաջացնում  աշակերտների  մոտ:
Հարցի   լուծման  համար  Ա.  Հարությունյանն  առաջարկել  է    կազմակերպել  մասնագիտական  կողմնորոշման  մի  շարք  ծրագրեր, ուսուցիչներին  և  աշակերտներին   տրամադրել   խրախուսական    մրցանականեր, բարձրացնել  բնագիտական  առարկաներ   դասավանդող  ուսուցիչների  աշխատավարձերը, ստեղծել  խիստ   պահանջկոտ  հանձնաժողով, որը    հետևողական  կլինի  նրանց  կողմից  տարվող   աշխատանքներին: 
ԱՀ   կրթության, գիտության  և  սպորտի   փոխնախարար,  մրցույթի   ժյուրիի  նախագահ  Միքայել  Համբարձումյանն    էլ  մեզ  հետ  զրույցում  ասել է, որ   նման   միջոցառումները   խթան  են  հանդիսանում, որ  աշակերտների  մոտ  բնագիտական  առարկաների  նկատմամբ  հետաքրքրություններ  առաջանան:
«ԱՀ  ԿԳՍ    նախարարության  կողմից    քիմիա,  ֆիզիկա  և  մաթեմատիկա  առարկաներից  ունենք  «Կնունյանցի», «Իոսիֆյանի»    և   «Մերգելյանի»  անվան  կրթաթոշակներ, որոնց արժանանում են այն աշակերտները, ովքեր օլիմպիադայում   այդ  առարկաներից  ապահովում են  բարձր  ցուցանիշներ:  Ուշադրության  կենտրոնում  են  նաև  այս  առարկաների  ուսուցիչները, որոնց  համար   այս  տարի    կազմակերպվել  են վերապատրաստման  դասընթացներ»,-մասնավորապես   ասել  է  Մ. Համբարձումյանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search