Artsakhpress

Սպորտ

Արցախցի մարզիկը ձյուդոյի միջազգային մրցաշարում գրավել է առաջին մրցանակային տեղ

Մայիսի 11-12-ը Երևանի «Միկա» մարզահամալիրում կայացել է ձյուդոյի միջազգային մրցաշար՝ նվիրված Շուշիի ազատագրման 27-րդ ամյակին:

Արցախցի մարզիկը ձյուդոյի միջազգային մրցաշարում գրավել է առաջին մրցանակային տեղ

Արցախցի  մարզիկը    ձյուդոյի  միջազգային  մրցաշարում  գրավել  է  առաջին  մրցանակային  տեղ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում     ասել  է  Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ  Իվան  Ազիզբեկյանը:
Նրա  խոսքով՝   մրցաշարին  Արցախից, Հայաստանից, Ռուսատանի Դաշնությունից  և  Վրաստանից  մասնակցել  է  շուրջ  300  մարզիկ:
Արցախցի     մարզիկ   Աշոտ   Պարսիյանցը՝  31  կգ  քաշային   կարգում   գրավել  է  առաջին  մրցանակային  տեղ՝    արժանանալով  ոսկե  մեդալի  և   գավաթի:
Ըստ   Ի.  Ազիզբեկյանի՝    մրցաշարին  մասնակցել  են  հմուտ  մարզիկներ, որոնցից  յուրաքանչյուրը  պայքարել  է հաղթանակի  հասնելու  համար:
«Նման   մրցաշարերը  հնարավորություն  են տալիս   մարզիկներին, որպեսզի    կարողանան   ճիշտ  գնահատել  իրենց   կարողությունները  և   աշխատեն  շտկել   ունեցած    բացթողումները»,-նշել  է   մարզիչը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search