Artsakhpress

Ռազմական

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Մանվել Գևորգյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Մանվել Գևորգյանի ծննդյան օրն է. նա կդառնար 22 տարեկան:

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Մանվել Գևորգյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Մանվել Գևորգյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մանվել Գևորգյանը ծնվել է 1997 թ.-ին, Երևան քաղաքում: 2003 թ.-ից սովորել է Երևանի թիվ 198 ավագ դպրոցում, որն ավարտել է 2014 թվականին։ Նույն տարում ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ադապտիվ ֆիզկուլտուրայի բաժինը: 2005 թ.-ից զբաղվել է կարատեով։ 2006 թ.-ին եղել է Եվրոպայի առաջնության չեմպիոն։
2015 թ.-ին հուլիսի 7-ին զորակոչվել էր բանակ։ Ծառայում էր Արցախում: Ստացել էր կրտսեր սերժանտի կոչում։
2016 թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետությունը հարձակում է գործում Արցախի Հանրապետության վրա։ Մանվել Գևորգյանը ապրիլի 1-ից եղել է դիրքերում: Ապրիլի 14-ին շուրջ 30 անդամից բաղկացած ադրբեջանական խումբը հարձակում է գործում դիրքի վրա։ Դիրքում եղել են երկուսով և կապի ոչ մի միջոց չունենալով չեն կարողացել զեկուցել իրավիճակի մասին։ Երկուսով անցել են պաշտպանության, թշնամու նռնակից զոհվել է ընկերը, միայնակ մնալով շարունակել է դիրքի պաշտպանությունը, սկսելով կրակել շարժական թիրախի ձևով, որպեսզի թշնամին մտածի, թե դիրքում մի քանի զինվոր կա։ Նկատելով, որ փամփուշտները վերջանում են, սկսում է լիցքավորել և լիցքավորման ժամանակ զոհվում է ձախ կողքի շրջանում հրազենային վնասվածքից:
Հետմահու Մանվել Գևորգյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է ԼՂՀ «Արիության», իսկ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ «Մարտական ծառայություն» պետական մեդալներով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search