Artsakhpress

Հասարակական

Հաքերները WhatsApp-ում զանգերի գործառույթի միջոցով լրտեսական ծրագրային ապահովում են բեռնել հեռախոսներում. FT

Անհայտ չարագործները լրտեսական ծրագրային ապահովում են տեղակայել շարժական հեռախոսներում՝ օգտագործելով զանգերի գործառույթը WhatsApp հավելվածում:

Հաքերները WhatsApp-ում զանգերի գործառույթի միջոցով լրտեսական ծրագրային ապահովում են բեռնել հեռախոսներում. FT

Հաքերները WhatsApp-ում զանգերի գործառույթի միջոցով լրտեսական ծրագրային ապահովում են բեռնել հեռախոսներում. FT
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մայիսի 13-ին այդ մասին հայտնել Է Financial Times (FT) թերթը:

Թերթի տվյալներով՝ չարագործները լրտեսական ծրագիր են ներդրել՝ WhatsApp հավելվածի միջոցով զանգեր իրականացնելով հեռախոսների ընտրված համարներ: Ըստ որում վնասաբեր կոդը ներբեռնվել Է, նույնիսկ եթե բաժանորդը չի վերցրել հեռախոսը, իսկ զանգի վերաբերյալ տեղեկությունները հեռացվել են հեռախոսի հիշողությունից: Նշվում Է, որ գրոհի համար խոցելի են եղել iOS եւ Android հարթակներով սարքերը: 

WhatsApp-ում խնդրի մասին իմացել են մայիսի սկզբին, անցյալ շաբաթ ընկերությունը դրա մասին հայտնել Է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը: 

Ինչպես նշում Է Financial Times-ը, լրտեսական ծրագրի մշակողն Իսրայելի NSO Group մասնավոր ընկերությունն Է, որն զբաղվում Է կիբեռհետախուզության միջոցների արտադրությամբ: 

Sky News հեռուստաալիքի տվյալներով՝ WhatsApp-ում հավաստել են կիբեռգրոհի փաստը՝ նշելով, որ այն սահմանափակ մասշտաբ Է ունեցել եւ վերաբերել Է մի քանի տասնյակ օգտատերերի:
Ընկերությունում նաեւ տեղեկացրել են, որ խոցելիությունը, որը թույլ Է տվել լրտեսող ծրագրային ապահովում տեղակայել, վերացվել Է, ինչպես նաեւ օգտատերերին խորհուրդ են տվել նորացնել հավելվածի՝ իրենց տարբերակը: 

WhatsApp-ի լսարանն այս պահին կազմում Է 1,5 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search