Artsakhpress

Մշակույթ

Գրիգոր Նարեկացի համալսարանում կազմակերպվել է Վարդատոն

Գրիգոր Նարեկացի համալսարանի նախաձեռնությամբ այսօր՝մայիսի 14-ին, բուհում կազմակերպվել է միջնադարի հայ մեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացուն նվիրված Վարդատոն:

Գրիգոր Նարեկացի համալսարանում կազմակերպվել է Վարդատոն

Գրիգոր Նարեկացի համալսարանում կազմակերպվել է Վարդատոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ԱՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի գլխավորությամբ ներկաները վարդեր են խոնարհել Գրիգոր Նարեկացու պատվանդանին:
Միջոցառման ընթացքում բանաստեղծություններով ու երգերով հանդես են եկել համալսարանի ուսանողները:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Վարդան Հակոբյանը: Նա ողջունել է ներկաներին և շնորհավորել տոնի առթիվ:
«Նարեկացին` որպես բանաստեղծ, երաժիշտ, փիլիսոփա ու գիտնական, բավականին բարդ երևույթ է: Նա ստեղծեց աստվածամարդու կերպարը, և որքան էլ խորհրդային տարիներին փորձում էին նրա անունը հեռացնել աստվածերգությունից, մարդերգությունից, այնուամենայնիվ չէր ստացվում:Նրա բոլոր տաղերը խոսքեր են առ Աստված: Մարդն առաջին անգամ Նարեկացու շնորհիվ կարողացավ հաղորդակցվել Աստծու հետ: Նարեկացուն պետք է սիրենք ոչ միայն որպես բանաստեղծական արվեստ կերտողի, փիլիսոփայի, այլ նաև մեր արյան բաղադրատարրը մաքրագործող ու հարստացնող մի ավազանի, որտեղ մաքրագործվում ենք բոլորս »,-մասնավորապես ասել է նա:
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն էլ իր խոսքում նշել է, որ Գրիգոր Նարեկացի համալսարանի կողմից շատ ողջունելի ու գեղեցիկ ավանդույթ է ամեն տարի հայկական վերածննդի ներկայացուցչին նվիրված այս տոնը նշելը:
«Նարեկացին տիեզերական մեծություն է՝արժանի մեծարանքի ու պատվի:Նա շատ անգամ է հալածվել , բայց անշեղորեն պահել է իր հավատարմությունը մեր հավատքի հանդեպ: Նա մարգարեացավ և դարձավ տիեզերական սուրբ` ի լուր համայն աշխարհի: Փառք տանք Աստծուն,որ ունենք այդպիսի հայ մեծություն,որը երկնքից աղոթում է մեզ համար և բարեխոսում մեր ազգը»,-նշել է նա:
Միջոցառմանը ներկա ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն էլ իր ելույթում նշել է, որ Նարեկացին կարողացավ իրար միացնել քնարերգությունը և աստվածային խոսքը:
«Դժվար է խոսել  10-րդ դարի մեծանուն հայի մասին: Նարեկացին ներկայացավ որպես աշխարհիկի և հոգևորի մարմնացում:Նա եկավ վերածնելու հայ միջնադարյան գրականությունը:Նարեկացին ապրել էր մի ժամանակաշրջանում, որը եզակի էր հայոց պատմության մեջ,քանի որ դրանից հետո գրեթե հարյուր տարի այդպիսի ակտիվ պատերազմական գործողություններ չեղան և, այդ ընթացքում, անցնելով զրկանքների, տառապանքների միջով, նա, միևնույն է, կարողացավ մասնակիցը դառնալ հայ մշակույթի զարգացմանը: Նրա «Նարեկը» հայ ժողովրդի համար Աստվածաշնչի հետ միասին համարվեց սուրբ գիրք: Գրիգոր Նարեկացին թարգմանվել է ավելի քան 30 լեզուներով և հիացմունք պատճառել շատերին: Ես կարևորում եմ այս տոնի նշելն ու Գրիգոր Նարեկացի բանաստեղծին ևս մեկ անգամ արժևորելը»,-մասնավորապես ասել է Լ.Հովհաննիսյանը:
Վարդատոնին ելույթներով հանդես են եկել նաև ԱՀ գրողներ,դասախոսներ և այլք:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Ծանր վիրավորում ստացած 21–ամյա Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել

Հայտնի են «Վերջին զանգ»-ի առթիվ կայանալիք տոնական միջոցառումների օրերը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Քոչարյանի ազատությունը երաշխավորած Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը հաստատել են. կգան դատարան

Search