Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անարխիստները հարձակում են գործել ԱՄՆ դեսպանատան շենքի վրա, «Ռուբիկոն» կոչվող խմբավորումը կարմիր ներկով լի շշեր է նետել շենքի ուղղությամբ:
Աթենքում անարխիստները կարմիր ներկով լի շշեր են նետել ԱՄՆ դեսպանատան վրա
«Այն ժամանակից ի վեր, երբ նրանք դարձան բրիտանացիների ժառանգորդները՝ որպես աշխարհաքաղաքական շախմատային տախտակի վրա այս կարևոր տարածքի հովանավորներ՝ «դեսպանությունը» հունական կառավարության որոշումների վերաբերյալ հավանության տրման ոչ պաշտոնական կենտրոնն է հանդիսանում», - ասված է խմբավորման տարածած հաղորդագրության մեջ:
Մեկ այլ պարբերական նկատել է, որ ԱՄՆ դեսպանատունը հանդիսանում է Աթենքի ամենալավ պահպանվող տարածքներից մեկը:
Նույն աղբյուրը հայտնում է, որ «Ռուբիկոն»-ի անդամները ներկով են պատել նաև դեսպանության մուտքը, որը պահպանվում է դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության կողմից:
Հայտնի է, որ միջադեպից հետո արդեն ձերբակալվել է 8 մարդ: