Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտում մեկնարկել է Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը

Այսօր՝մայիսի 15-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում մեկնարկել է «Ազգային ժողովի գավաթ»-ի հերթական խաղարկության հանրապետական փուլի բացման արարողությունը:

Ստեփանակերտում մեկնարկել է Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը

Ստեփանակերտում մեկնարկել է Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` մրցաշարին բացման խոսքով հանդես է եկել ԱՀ ԱԺ փոխնախագահ  Վահրամ Բալայանը: Նա, ողջունելով ներկաներին, նշել է, որ ԱՀ ԱԺ-ի համար շատ կարևոր է հանրապետության դպրոցների աշակերտների կրթության, դաստիարակության, ֆիզիկական պատրաստականության հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելը:
«Օրենսդրական դաշտում կատարվում են համապատասխան աշխատանքներ՝ իրավական կարգավորումների միջոցով նպաստավոր պայմաններ ստեղծելու սպորտի զարգացման համար: Միաժամանակ տարվում են նպատակային աշխատանքներ՝ տարբեր միջոցառումներ կազմակերպելու և դպրոցականներին ներգրավելու համար: Մրցաշարը նպաստում է աշակերտի ֆիզիկական պատրաստականությունն ավելի բարձր մակարդակի հասցնելուն: Ողջունելի ու ոգևորիչ է այն փաստը, որ տարեցտարի ավելանում է խաղարկությանը մասնակից դպրոցների թվաքանակը:Վստահ եմ, որ նմանատիպ մրցաշարերը կնպաստեն, որպեսզի նոր սերունդը դառնա հայրենիքի արժանավոր քաղաքացի ու նպաստի մեր պետականության կերտմանը:  Մասնակիցներին հաղթանակ եմ մաղթում, քանզի հաղթանակների միջոցով մենք կարող ենք լինել ամուր և կենսունակ պետություն»,-ասել է Վ.Բալայանը:
Մեզ հետ զրույցում առաջնության գլխավոր մրցավար Կարեն Մելքումյանն ասել է,որ մրցաշարին մասնակցում են ԱՀ շրջանների և Ստեփանակերտի թիմերը:
«Այսպիսի մրցույթները հնարավորություն կտան մեր աշակերտներին ինքնադրսևորվելու, ինքնաբացահայտվելու, ամրապնդելու և բարելավելու ֆիզիզկական որակներն ու առողջությունը:Խաղարկությանն ընդգրկված են 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները: Նրանք հանդես են գալու 5 մրցաձևերում՝ կրոսավազք, ցատկ տեղից, հեռացատկ, գնդակի նետում և ձգումներ պտտաձողի վրա: Հաղթող թիմը կստանա ԱԺ-ի փոխանցիկ գավաթը, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով ու դրամական պարգևներով»,-մասնավորապես նշել է նա:
Մրցաշարին ներկա էին ԱՀ ԿԳՍ նախարարի տեղակալ Աշոտ Դանիելյանը, ԱԺ պատգամավորներ, մարզիչներ և այլք:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ճանապարհատրանսպորտային պատահար Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կա 2 զոհ

Երբևէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

Ոչ մի ընտրություն ավելի մեծ արժեք չէ, քան միասնական լինելը. «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ

Պետք է աջակցել ՀՀ իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համախմբվելով արտաքին վտանգի դեմ. Արայիկ Հարությունյան

Հունիսի 1-ից զինծառայողների աշխատավարձերը կավելանան

Ոստիկանությունը օրենքով արգելված վայրում հավաք անցկացնելու դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

Հակառակորդը չի կարողացել ամրանալ Նախիջևանի ուղղությամբ մի քանի հենակետում

Search