Artsakhpress

Միջազգային

Թուրքիայի խորհրդարանի շենքում ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի անվտանգության ծառայությունը կանխել է ծրագրված ահաբեկչությունը, որը պետք է տեղի ունենար երկրի խորհրդարանի շենքում:

Թուրքիայի խորհրդարանի շենքում ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի խորհրդարանի շենքում ահաբեկչություն է կանխվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ն՝ վկայակոչելով երկրի նախագահի աշխատակազմի հեռահաղորդակցության հարցերով վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունին:

Պաշտոնյան մանրամասնել է, որ ահաբեկչությունը փորձել է իրագործել «Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն՝ ճակատ» ծայրահեղական  խմբավորման երկու անդամ:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկուսը մուտք են գործել խորհրդարանի շենք ու փորձել օրենսդրական մարմնի աշխատակիցներին պատանդ վերցնել: Սակայն անվտանգության ուժերին հաջողվել է չեզոքացնել ահաբեկիչներին:

Ալթունը, մեկնաբանելով կատարվածը,  նշել է, որ խորհրդարանի շենքում ահաբեկչություն գործելու մտադրությունը ժողովրդի կամքը թիրախավորելու փորձ էր:

«Ահաբեկիչների ունեցած բոլոր կապերը պարզվելու են և նրանք պատասխան են տալու: Թուրքիան որևէ հնարավորություն չի տալու ոչ մի ահաբեկչական կազմակերպության»,- Twitter-ում գրել է Ալթունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ «Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն՝ ճակատ»-ը հիմնադրվել է 1978թ. և արմատական մարքսիստական-լինինյան գաղափարախոսության հետևորդ է: Ավելի վաղ թուրքական իշխանությունները խմբավորմանը մեղադրել էին մի շարք խոշոր ահաբեկչությունների իրականացման համար:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Search