Artsakhpress

Քաղաքական

Հայաստանի և Արցախի խորհրդարաններն էլ ավելի են ակտիվացնում Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները

Հայաստանի և Արցախի խորհրդարանների պատգամավորներն էլ ավելի են ակտիվացնում համագործակցությունը, խորհրդարանական դիվանագիտության համատեքստում Արցախյան հիմնախնդրի քննարկումները:

Հայաստանի և Արցախի խորհրդարաններն էլ ավելի են ակտիվացնում Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները

Հայաստանի և Արցախի խորհրդարաններն էլ ավելի են ակտիվացնում Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 15-ին ՀՀ ազգային ժողովի և Արցախի ԱԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի առաջին նիստի արդյունքները լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփեցին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Հատուկ ընտրել էինք օրակարգային հարցը՝ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման թեման և խորհրդարանական դիվանագիտության համատեքստում Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումներընաև այսօրվա վիճակըԵվ երկու խորհրդարանների բոլոր պատգամավորներն էլ հնարավորություն ունեցան իրենց տեսակետները ներկայացնելուՍա համարում եմ շատ օգտակարքանի որ մենք մի նոր գործընթաց ենք սկսել Հայաստանի խորհրդարանի հետսա մեծ ճանապարհի նոր սկիզբ է»,-ասաց Աշոտ Ղուլյանը:
Նա նկատեցոր  գործնական աշխատանքների իմաստով նիստը ցույց է տվել այն ճանապարհըորով գնալու ենԱրցախի ԱԺ նախագահը վստահություն հայտնեցոր քննարկումներից շատ հարցեր կառանձնացվեն հաջորդ ամիսներին գործողությունների համարիսկ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի համար արդեն կոնկրետ պայմանավորվածություններ ունեն:
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը քննարկումները գնահատեց շատ հետաքրքիրՔննարկման ընտրված թեման համարեց բացառիկ կարևոր նշանակության: «Այժմ մեր խորհրդարանականներն առավել հստակ պատկերացում ունեն այն մասինթե ինչպիսի շեշտադրումներ պետք է արվեն զանազան միջազգային  երկկողմբազմակողմ շփումներումԿարծում եմոր քննարկումները պետք  է շարունակական լինեն»,-ասաց Միրզոյանը:
Համագործակցության  միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին պատգամավորները նաև նախանշել են հետագա քննարկումների հարցերը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Search