Artsakhpress

Քաղաքական

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը հայտարարություն է տարածել հրադադարի համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը հայտարարություն է տարածել՝ Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ: 

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը հայտարարություն է տարածել հրադադարի համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը հայտարարություն է տարածել հրադադարի համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես  հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ  չորս տարի տևած և 30 000 կյանք խլած պատերզամից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող խաղաղությունը, չնայած իր փխրուն բնույթին, 1994 թ. մայիսի 12-ին Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրված հրադադարի մասին Համաձայնագրով ձեռք բերված հիմնական նվաճումն է:  

Հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը ողջունում է հրադադարի ռեժիմի պահպանումը, որը Հարավային Կովկասում տևում է արդեն քառորդ դար, և կոչ է անում  եռակողմ պայմանագիր ստորագրել՝ երկարատև խաղաղություն հաստատելու մասին:

«Խաղաղությունը միշտ ողջունելի է, և այդ իմաստով արձանագրում եմ, որ Արցախ պետությունը, որն արդեն քառորդ դարից ավելի գոյություն ունի, Արցախի ժողովրդի գոյության իրավունքի հիմնական երաշխավորն է՝ ընդդեմ Ադրբեջանի: Այս խաղաղությունը վերջնական չէ, քանի որ զինված դիմակայությունը շարունակվում է, այդուհանդերձ հարաբերական խաղաղություն է տիրում՝ շնորհիվ միակ եռակողմ համաձայնագրի, որի տակ ստորագրել է նաև Արցախը»,հայտարարել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն:

Անդրադառնալով Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածությանը, նա նշեց, որ յուրաքանչյուր կողմից ամեն մի մահ ողբերգություն է թե՛ ընտանիքների, թե՛ հասարակության համար, և այդ լարվածությունը խանգարում է տարածաշրջանին առաջ շարժվել:

«Հրադադարի մասին համաձայնագրի դրական օրինակն ապացուցում է, որ շոշափելի արդյունքների հասնելու համար բանակցային գործընթացին պետք է ընդգրկվեն հակամարտության բոլոր կողմերը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝   Ֆրանսիան պետք է խրախուսի Արցախի Հանրապետության վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ՝ հաջողության հասնելու հնարավորությունները բարձրացնելու համար», - ընդգծել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

ԱՀ չորս համայնքներում առաջադրված թեկնածուների համար կիրականացվի վիճակահանություն. Եղիշե Արզումանյան

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Search