Artsakhpress

Հասարակական

Արտակ Բեգլարյանն ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ընդունել է ՀՀ տեղեկատվական դաշտի մի խումբ գործիչների՝ ՀՀ վարչապետի  աշխատակազմի  «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանիգլխավորությամբ:

Արտակ Բեգլարյանն ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

Արտակ Բեգլարյանն ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազից:
Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Արցախի շուրջ արտաքին տեղեկատվական հոսքերի ակտիվացման, վերլուծական և հետազոտական աշխատանքների իրականացման և մի շարք առնչակից հարցերի վերաբերյալ:
Պաշտպանը կարևորել է տեղեկատվական դաշտի դերը Արցախում մարդու իրավունքների պաշտպանության և առկա խնդիրների հանրայնացման ու միջազգայնացման գործում: Նա բարձր է գնահատել կենտրոնի անձնակազմի պատրաստակամությունը աջակցելու ԱՀ պետական մարմիններին իրենց տեղեկատվական ու հետազոտական բնույթի աշխատանքներում:
Կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել տեղեկատվական, հետազոտական ու վերլուծական համատեղ աշխատանքների ակտիվացման վերաբերյալ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Search